f

Անկախ

«Հրապարակ». Նախարարին կանչել եմ եւ պահանջել, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից


«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանին դատաիրավական համակարգում բոլորն են ճանաչում, առավել եւս` հնուց այս համակարգում աշխատողները: Եվ նրան ճանաչողներն ասում են, որ նա դատական համակարգի նկատմամբ դեռ 90-ականներից է յուրահատուկ վերաբերմունք ունեցել։ Դեռեւս Տեր-Պետրոսյանի ժամանակներից ամեն ինչ արել է այդ համակարգը հնազանդեցնելու, գործադիրին ենթարկեցնելու համար:

Ընդ որում` այդ տարիներին անգամ սկանդալային պատմություններ են եղել, այնքան աղմկոտ, որ նույնիսկ խորհրդարանի եւ իշխող կուսակցության քննարկման առարկան են դարձել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունը փորձել է կառավարել դատական համակարգը եւ դա արել է նաեւ անհնազանդներին պատժելու ճանապարհով, որպեսզի այդ դեպքերն ի ցույց դրվեն եւ մյուսներին դաս լինեն: 90-ականներին պաշտոն զբաղեցրած մի քանի անձ մեզ պատմեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը «հնազանդեցնողներիցե մեկն էր, եւ նա մի քանի անհնազանդ դատավոր էր ընտրել` թիրախավորել նրանց եւ հայտնվել սկանդալի կիզակետում:

Նրանցից մեկը կին դատավոր էր, որն ինչ-որ բանով արժանացել էր արդարադատության փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների հսկողության վարչության պետ Գագիկ Ջհանգիրյանի զայրույթին: Այդ կինը, որի ազգանունը մեր զրուցակիցները, ցավոք, չհիշեցին,  համառորեն պայքարում էր Ջհանգիրյանի որոշման դեմ, եւ երբ իշխանափոխություն եղավ` վերականգնվեց իր աշխատանքում։

Մեկ այլ կին դատավորի էլ էր հետապնդում պարոն Ջհանգիրյանը՝ Մարալիկի դատավորներից։ Եվ հետապնդվող կանանցից մեկը ժամանակին ձայնագրել էր իր եւ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ նրանից գումար է պահանջում` իրեն դատավոր վերանշանակելու համար։ Այդ ժամանակ ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր Կիմ Բալայանը, որը հետո դարձավ Սահմանադրական դատարանի անդամ։ Խորհրդարանն ու դրա գլխադասային հանձնաժողովներն այդ տարիներին մեծ լծակներ ունեին համապատասխան ոլորտների պաշտոնյաների նշանակման, ազատման, նրանց վրա ազդելու հարցերում։ Եվ դատավորի ու Ջհանգիրյանի հակամարտությունն այնքան էր թեժացել, որ հարցը հասել էր խորհրդարան:

Մեզ պատմեցին, որ Կիմ Բալայանը, տեղյակ լինելով Ջհանգիրյանի քաջագործությունների մասին, իր մոտ է հրավիրել արդարադատության այն ժամանակվա նախարար Վահե Ստեփանյանին եւ պահանջել, որ Ջհանգիրյանին ազատի պաշտոնից՝ կաշառքի ու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվելու հիմքով։

Մենք կապ հաստատեցինք Կիմ Բալայանի հետ՝ ճշտելու մեզ հասած տեղեկություններն իրենից։ Պարոն Բալայանը հաստատեց նախարարին

իր մոտ կանչելու եւ Ջհանգիրյանին ազատելու պահանջ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Այո, ես Վահե Ստեփանյանին կանչել ու նման պահանջ դրել եմ։ Հետագայում, թե ինչու դրան ընթացք չտրվեց, ինձնից կախված չէրե,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այդ ժամանակ ոչ թե փոխնախարար էր, այլ դատական մարմինների վարչության պետը։

Ի՞ ն չ էր մտնում Գագիկ Ջհանգիրյանի գործառույթների մեջ, եւ ի՞նչ կարող եք հիշել նրա գործունեությունից։

Այն ժամանակ արդարադատության նախարարության ֆունկցիաները` դատավորներին առաջ քաշելու, քննություն անցկացնելու եւ այլն, էդ բոլորն իրենց մոտ էր, էն ժամանակ դատական խորհուրդ չի եղել, բոլոր ֆունկցիաներն արդարադատության նախարարության վրա էին դրված։ Եվ էդ տեսակետից արդարադատության նախարարությունը շատ գործուն լծակներ ուներ՝ ազդելու դատական համակարգի վրա։ Այսօր, իհարկե, դրանք չունի։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հենց էդ դատական մարմինների վարչության պետը, որից հետո փոխնախարար դարձավ։

Իսկ փոխնախարար եղած ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել։

Ինչպես ամբողջ կյանքում։ Այ, զինվորական դատախազ եղած ժամանակ ո՞նց է իրեն պահել՝ նույն ձեւով։

Հիմա՞ ինչպես է իրեն պահում ԲԴԽ-ում, եթե հետեւում եք, իհարկե, նրա գործունեությանը։

Հիմա բոլորը չե՞ն տեսնում՝ ոնց է պահում։ Ո՞նց գնաց, ո՞նց ընտրվեց, ո՞ նց դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, էդ բոլորն օրենքի կոպիտ խախտումներով էր, չէ՞։

Ասում են՝ դրեցին, որ դատական համակարգը բռի մեջ հավաքի, դատավորներին իրեն ենթարկեցնի։ Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է դա։

Դրանում կասկած ես չունեմ։ Իսկ էն, որ հաջողելու է նաեւ, դրանում էլ չեմ կասկածում, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ինֆորմացիոն աղբյուրներն իրեն տրամադրում են, էդ խնդիրն իշխանություններն են իր առջեւ դրել, եւ իշխանական մեքենան ամեն մեկի վրա մի շանտաժով, մի բանով կարող է ճնշում գործադրեն։ Իհարկե, ոչ բոլորի նկատմամբ կհաջողվի դա, բաց որ մի մասի վերաբերյալ միանշանակ վերահսկելի է դառնալու, դրանում խոսք չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջ դատավորի նկատմամբ կալանք կիրառեին իր կայացրած վճռի համար։ Այսինքն՝ այն, որ մենք բավականին հետ ենք գնում, դրանում ես կասկած չունեմ։

Ի դեպ, Ձեր որդին էլ է դատավոր, Դուք Ձեր որդու մասով անհանգստություն չունե՞ք, որ իր հետեւից էլ կընկնեն, կփորձեն ճնշել, քրգործեր կհարուցեն, կալանքի միջնորդություններ կներկայացնեն։

- Ոչ միայն իմ որդու, այլ բոլորի հանդեպ ունեմ, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արդար դատաքննություն իրականացնող մարդիկ էս իշխանություններին պետք չեն։ Էն, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ ուզում է դատական իշխանության ֆունկցիաներն իր վրա վերցնի, դրանում ես կասկած չունեմ։

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի ճակատագիրը, Ձեր որդին ու նրա պես մի քանի դատավորներ դեռ պայքարում են, դիմադրում են, ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞, ի վերջո, կոտրել այդ դիմադրությունը։

Կարծում եմ՝ ոչ։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հասարակությունը, ի վերջո, արթնանալու է, չէ՞։ Չի կարող պատահել, որ հասարակությունն էնքան քնի, որ գագիկջհանգիրյաններն ինչ ուզենան՝ անեն։ Թիվ մեկ տուժողը ոչ թե դատավորներն են էստեղ, այլ երկիրն է, երկրի քաղաքացիներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Կիմ Բալայան Գագիկ Ջհանգիրյան հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին