f

Անկախ

Բաց նամակ Լևոն Տեր Պետրոսյանին․Անի Կարապետյան


Մթի ու ցրտի տիրակալ նախագահ,
զարմանքով կարդացի Ձեր կոչ-հորդորը` կորոնավիրուսի պայմաններում իշխանությանը հանգիստ թողնելու և համախմբվելու վերաբերյալ: Ավելի ճիշտ, ոչ թե զարմացա, այլ մի կատարյալ շոկ ապրեցի 75-ամյա մարդու ցինիզմից և ազգատյացության աստիճանից:

Դուք այն անձն եք, ով իր քաղաքական ոհմակով լայնամասշտաբ թալան կազմակերպեց իննսունականներին` Հայաստանի ողջ հարստությունն ու արդյունաբերական հզորությունը վաճառելով Իրանին, քանդելով ու քայքայելով այն ամենը, ինչը ստեղծվել էր խորհրդային տարիներին մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքով։

Դուք այն անձն եք, ում օրոք հարյուրավոր քաղաքական սպանություններ տեղի ունեցան, ոչ մեկը չբացահայտվեց, և առհասարակ` այդ ժամանակ հարցերը լուծվում էին հանցավոր բանդաների միջոցով, ցանկացած գործարարից բիզնես էին խլում ավտոմատավորների հրոսակախմբի միջամտությամբ:

Դուք այն անձն եք, ով մշտապես ունեցել է պրոադրբեջանական հայացքներ, մշտապես ձգտել է հանձնել ազատագրված տարածքները թշնամուն և չի էլ թաքցրել, որ Արցախի համար ընդունելի կլինի ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո` բարձր ինքնավարությամբ: Դուք էիք, որ հեգնում էիք` «Տղա եք` հողերը մի տվեք: Ովքեր չեն ուզում հող տան` ազգի գերեզմանափորն են», մոռանալով, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այդ գործիչն էր, ով տասը տարի պահեց Արցախը և պահեց խաղաղության մեջ`հանդես բերելով ճկուն դիվանագիտություն:

Դուք այն անձն եք, ում անչափ շատ էին ձեռնտու թե՛ հոկտեմբերի 27-ի, թե՛ մարտի 1֊ի արհունահեղությունները, քանզի Ձեր օգտին էր Ձեզ գահընկեց արած Վազգեն Սարգսյանի վերացումը, և Ձեր օգտին էին հանրահավաքի ժամանակ արձանագրված զոհերը, քանի որ դրանք էին բերելու այդքան ակնկալած դիվիդենտները` Ձեզ դարձնելով իբր թե ազգի փրկիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին` հանցագործներ:

Սակայն «ազգի փրկիչ» հասկացությունը Ձեզնից այնքան հեռու էր, ինչքան սուրբ կույս Հռիսիմեի կերպարը` մարմնավաճառ Մարիա Մագդալենայից, և բախվելով տոտալ անհաջողության` Դուք սկսեցիք որպես փրկիչ աճեցնել Նիկոլ Փաշինյանին, ով այժմ հատ-հատ իրագործում է Ձեր ազգադավ ծրագրերը:

Պարոն Տեր-Պետրոսյան,
պատմության մեջ Ձեր անունը գրվելու է որպես քանդարար, թալանչի և ապազգային նախագահի, ով ժամանակին հայտարարել է. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», ով հենց սկզբից դեմ է եղել Շուշիի օպերացիային, նշելով թե. «Քելբաջարը մի ազատագրեք, Շուշին մի ազատագրեք», ով հրաժարական տալուց հետո էլ դավեր է նյութել պետության դեմ: Էլ դավաճանը պոզով -պոչով է լինու՞մ:

Գուցե մասսոնական ձեր օթյակի պլաններում է եղել Հայաստանի կործանումը բոլոր հնարավոր մեթոդներով, բայց այսօրվա դրությամբ Դուք բարոյական իրավունք չունեք խորհուրդներ տալ հայ հանրությանը և առավել ևս` արցախյան հաղթանակը կերտողներին և Ձեր թալանած երկրի տնտեսությունը ոտքի հանողներին։

Կորոնավիրուսը թող առիթ չդառնա, որպեսզի ամեն մի քաղաքական դիակ կազմակերպի իր ասելիքն ու անելիքը` խաղալով մեր ժողովրդի նյարդերի և համբերության վրա: Միակ բանը, որ Դուք կարող եք անել` հավերժ լռելն է:

 Ազգային արժեքների պահպանման ճակատ

 

Անի Կարապետյան բաց նամակ լևոն տեր պետրոսյան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին