f

Անկախ

Մանուէլ Պետրոսյան․ «Հայաստանի չեմպիոն դառնալն այդքան էլ հեշտ չէ»


2022 թվականի Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը, սովորության համաձայն, անցավ դիտարժան և լարված պայքարում։ 12 մասնակցից ատուգատեսին իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 8 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։
Անկախի հետ զրույցում Մանուէլը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ Հայաստանի առաջնոթյունում մշտապես բավական ուժեղ շախմատիստներ են հանդես գալիս։


-Շնորհավորում ենք Հայաստանի շախմատի 82-րդ առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էինք նախապատրաստվել, ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարից առաջ հրավեր  ստացա Լևոն Արոնյանից՝  մասնակցելու Ծաղկաձորում անցկացվող 1-շաբաթյա հավաքի, ինչը բավական շատ օգնեց, թե՛ հոգեբանորեն, թե շախմատային առումով։ Հավաքը բավական օգտակար էր  և մրցաշարի վրա նույնպես իր դրական ազդեցությունն ունեցավ։
Ընդհանրապես բոլոր մրցաշարերին նույն տրամադրվածությամբ եմ մոտենում։ Կոնկրետ դժվար է ասել, որ ինչ-որ նպատակ եմ դնում, թե պարտադիր պետք է գրավեմ 1-ին հորիզոնականը։ Ուղղակի փորձում եմ լավագույն ձևով մասնակցել, իմ ուժերի առավելագույնով հանդես գալ։  Մնացածն արդեն, ինչպես ասում են, սպորտ է, տեղում՝ տախտակի առջև է որոշվում․ նախօրոք չես կարող ամեն ինչ պլանավորել։ 


-11 հնարավորից 8 միավոր հավաքեցիք։ Պայքարը հատկապես սրվեց վերջին տուրերում։ Ձեր մրցակիցների, անցկացրած պարտիաների մասին ի՞նչ կասեք։
-Այս տարվա կազմը, ինչպես նախորդ տարիներին, բավական ուժեղ էր։ Երիտասարդ, ուժեղ կազմ էր, գրեթե բոլոր առաջատարները մասնակցում էին։ Նույնիսկ Սամվել Տեր-Սահակյանը, որը տեղ ուներ հավաքականում, նույնպես որոշել էր մասնակցել։ 
Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը բավական լավ էին հանդես գալիս և, փաստորեն, պայքարը թեժ էր և   վերջին տուրից առաջ արդեն ամբողջովին սրվել էր։  5 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո միայն կես միավորով էի առաջ իմ մրցակիցներից՝ Շանթից և Հայկից։ Վերջին տուրում նրանք էլ հաղթանակ տոնեցին և, եթե ես պարտվեի, 3-րդ տեղում կհայտնվեի։ Հաջողվեց վերջին տուրում հաղթել՝ կես միավորով շրջանցեցի տղաներին։ Հայկն ու Շանթը նույնպես բավական լավ հանդես եկան, իրենց վարկանիշը բարձրացրին 10 և ավելի  կետով, ինչը շատ լավ արդյունք է։ Կարծում եմ՝ այս տարի ինձ մոտ մի փոքր ավելի լավ ընթացավ մրցաշարը, քան մնացածի։ 5 հաղթանակից հետո մի փոքր առավելություն ստացա մրցակիցների հանդեպ միավորների քանակով և, կարելի է ասել, այդ հաղթանակները որոշիչ դարձան։ Բայց նախավերջին տուրում, սայթաքեցի Տիգրանին Պետրոսյանի հետ պարտիայում՝ գուցե  նյարդերի հետ էր կապված, գուցե  մոտ էր հաղթանակը։ Տիգրան Պետրոսյանն այդքան էլ հաջող հանդես չէր գալիս և աղյուսակի վերջնամասում էր, Կարծում եմ՝ այդ պարտությունն ավելի շատ կապված էր հոգեբանական, նյարդային էմոցիաների հետ, քան շախմատային, քանի որ շատ լավ դիրք ունեի, սկսեցի  պասիվ գործել, անհասկանալի քայլեր անել՝ այդ իսկ պատճառով էլ այդպես ստացվեց։


-Հաղթելով ոչ միայն ճանաչվեցիք լավագույնը 2022 թվականի առաջնությունում, այլև համալրեցիք ազգային հավաքականի կազմը։ Ի՞նչ տվեց այս Ձեզ հաղթանակը։
-Հաղթանակը, նախ և առաջ ոգևորում է, մանավանդ Հայաստանի չեմպիոն դառնալն այդքան էլ հեշտ չէ։ Շուրջ 5 անգամ մասնակցել եմ, նույնիսկ 2 անգամ վերջին տեղն եմ զբաղեցրել, քանի որ մրցաշարը շատ ուժեղ է և ամեն տարի նոր  հաղթող է  լինում, ինչը վկայում է, որ առաջնությունում շատ դժվար է հաղթել։  Հաղթանակը հնարավորություն է տալիս հանդես գալ ազգային հավաքականում։ Եթե այս տարի լինեն մրցաշարեր, իսկ այս տարի նախատեսված է օլիմպիադան, հուսանք, որ մրցաշարը կկայանա, և կկարողանամ հավաքականի հետ մասնակցել։ Միևնույն ժամանակ, հաղթանակն   ավելի ոգեշնչում է։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
- Հիմա լրջորեն պատրաստվում եմ տղամարդկանց Եվրոպայի առջանությանը, որը տեղի է ունենալու մարտի 26-ից ապրիլի 6-ը Սլովենիայում։ Դրանից հետո հնարավոր է նորից դադար լինի․ նախատեսում եմ Ջերմուկում մասնակցել շրջանային մրցաշարի, որը շատ ուժեղ կազմ է հավաքելու․ 10 մասնակից, բոլորը երիտասարդ շախմատիստներ, միջին վարկանիշը 2650-ի մոտ է լինելու։  Ընթացքում, եթե ստացվի, հնարավոր է  միջազգային բաց մրցաշարերի մասնակցեմ։

Շախմատ սպորտ հաղթանակ չեմպիոն Հայաստանի առաջնություն Մանուէլ Պետրոսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին