f

Անկախ

Անդրանիկ Թեւանյան. Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորների համար ծաղիկները նրանց շիրիմների ծաղիկներն են


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է դատապարտել Բաքվի եւ Անկարայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի նախաձեռնող Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ  հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից, իսկ վերջերս վավերացվեց երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, քանի որ այն ամբողջությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ է ուղղված։ Այդպես, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցում էր դրան, ապա այժմ, ցանկացած սադրանքի դեպքում, կկարողանա բացահայտ միջամտել գործընթացին, քանի որ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունի»,- պարզաբանեց Թեւանյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ հռչակագիրը ցույց է տալիս նաեւ այդ երկրների՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հավակնությունները:

«Բացի այդ, Հայոց ցեղասպանության հարցը դուրս կգա Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներից եւ պատմաբանների քննարկման առարկա կդառնա։ Իշխանությունը պարզապես պարտավոր է արձագանքել այս ամենին։ Այնուամենայնիվ, մինչ այժմ նրանցից ծպտուն անգամ չենք լսել»,- ասաց ընդդիմադիրը։

Թեւանյանի կարծիքով՝ ընդունված հռչակագիրը վկայում է այն մասին, որ հայ-թուրքական բանակցություններն առանց նախապայմանների չեն կարող ընթանալ:

«Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են, եւ կարճ ժամանակ անց այդ չարաբաստիկ հռչակագիրը վավերացվում է։ Թուրքերը, մի կողմից, ծաղիկներով են դիմավորում Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորներին, մյուս կողմից, վավերացնում են Հայաստանի կործանման մասին հռչակագիրը։ Եւ Հայաստանում ուրախանում են դրանով՝ չհասկանալով, որ դրանք մեր իսկ գերեզմանների ծաղիկներն են։ Դա՞ են այսօրվա իշխանությունները «դրական ազդանշան» անվանում»,- նշեց պատգամավորը։

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին