f

Անկախ

Ադրբեջանի՝ ԱՀ նախագահի դեմ ուղղված հայտարարությունը սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորումն է. հայտարարություն


ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը, ԱՀ  «Արցախի ժողովրդավարական» ու «Արդարություն» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում:

Չնայած ներքին քաղաքական կյանքում Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ առաջնորդվելով բացառապես հանրային ու պետական շահերով՝ չենք կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետության պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ բացահայտ ոտնձգության հանդեպ:

1990-ական թվականներից մեր ժողովրդի դեմ ագրեսիա սանձազերծած և այդ ընթացքում բազմաթիվ ռազմական հանցագործություններով հայտնի դարձած Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել իրենց մեղքերը: 2020 թվականի աշնանը պարտադրված նոր պատերազմի ու դրա արդյունքում ունեցած ծանր կորուստների խորապատկերի վրա Արցախի Հանրապետության նախագահի հանդեպ քրեական հետապնդման գործընթաց սկսելու հավակնությունների մասին հայտարարությունը ցինիկ մարտահրավեր է բոլոր այն կառույցներին ու երկրներին, որոնց ջանքերով կանխվել է նոր ցեղասպանություն իրականացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը:

Ստեղծված պայմաններում հորդորում ենք հայության բոլոր հատվածներին ու ազգային կառույցներին հակարշավ նախաձեռնել և Ադրբեջանի ձեռնարկած հերթական հակաարցախյան ահաբեկչական նկրտումների մասին իրազեկել բոլոր պատկան մարմիններին ու քաղաքական շրջանակներին: Կասկած չկա, որ այդ քայլով ադրբեջանական կողմը նպատակ է դրել արժեզրկել տարածաշրջանում կայունություն հաստատելու կոչված խաղաղարար ուժերի ջանքերը և նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մանդատ ունեցող Մինսկի խմբի համար:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում ենք գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ որպես պատերազմի իրական հանցագործների՝ միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու համար:

Կոչ ենք անում «խաղաղության դարաշրջանով» ոգևորված ուժերին սթափվել և կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգությունը սեփական ուժերով կազմակերպելու վրա:

Արցախի դեմ տարվող բոլոր ծրագրերը հայոց պետականության ամրությունը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հավատարիմ կմնա անցած տասնամյակների որդեգրած սկզբունքներին և արժանապատվորեն կհակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողություններին»։

Հայաստան ՀՅԴ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին