f

Անկախ

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը


Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին:

Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է:

Հայաստանից առաջին բարձր մակարդակի այցը Բրազիլիա տեղի է ունեցել դեռ 1991 թ. դեկտեմբերին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ արդեն հաջորդ տարի՝ 1992 թ. հունիսին, պաշտոնական այցով Բրազիլիա է այցելել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բրազիլիայից ամենաբարձր մակարդակի այցը եղել է 2017 նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի գլխավորած պատվիրակությունը:

1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:

30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև կազմել է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բրազիլիա է արտահանվում քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ, իսկ ներմուծվում է միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք և այլ ապրանքատեսակներ:

Բրազիլիայում կա հայ համայնք: Հայերն այս երկրում հաստատվել են դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում ապրում էր շուրջ 100 հայ: 1948 թվականին, ըստ Եզնիկ քահանա Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գրքի, բրազիլահայերի թիվն արդեն հասնում էր 20 հազարի: Ընդունված է համարել, որ ներկայում Բրազիլիայում ապրում է 20-25 հազար հայ:

Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015 թ. մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստան Բրազիլիա

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին