f

Անկախ

Որպես բողոքի գործողություն հավկիթներով հարվածել է գյուղապետարանի շենքին, որպես խուլիգան դատում են


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1986թ․ ծնված Մանվել Միրզոյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համաձայն չլինելով Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի կողմից բնակավայրի աղբահանության կապակցությամբ իրեն տրված պարզաբանումների հետ, 2021թ․ օգոստոսի 4-ին, ժամը 11․30-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Բագրատաշեն բնակավայրի վարչական շենքի բակ, խուլիգանական մղումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր հետ տարած մեկ տուփ հավկիթները սկսել է նետել վարչական շենքի ուղղությամբ, հավկիթներով հարվածներ հասցրել շենքի պատերին, պատուհաններին, բարձրաձայն անհասցե գոռգոռոցներով խաթարել է հանրային ծառայության բնականոն աշխատանքի ընթացքը, շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ։ Դատալեքսից տեղեկանում եմ, որ Մ․ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով(Խուլիգանությունը)։

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանք` մինչև մեկ ամիս ժամկետով։ Մ․ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է փետրվարի 23-ին։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Տավուշի մարզ Բողոքի ակցիա Հայաստան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին