f

Անկախ

Քոչարյան. ՀԱՊԿ-ը շատ լավ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են


ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է մնալ, բայց հատուկ հույսեր չկապել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ թեման հունվարին ամենից հաճախակի քննարկվողն էր։ «ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա, մեռա՞ծ է, թե՞ մեռած չէ, եւ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա»,- նշեց Քոչարյանը։ Նա հիշեցրեց ՀԱՊԿ ստեղծման պատմությունը՝ ավելացնելով, որ լավ է տիրապետում դրա ստեղծման մոտիվացիոն հարցերին եւ աշխատանքի ուղղություններին, դրա 3 վեկտորներին եւ Ռուսաստանի կենտրոնական դերին ամբողջ երեք վեկտորների հարցում։

«Մենք ունենք սահման չորս երկրների հետ։ Չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ մարդ կարծում է, որ մենք սպառնալիք ունենք Վրաստանի կամ Իրանի կողմից։ Մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Ակնհայտ է, որ սա լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ կա եւս մեկ ուրիշ փաստ, որ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ բոլոր երկրները, Ռուսաստանից բացի, ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, շատ ավելի ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա, մշակութային հարաբերություններ եւ այլն։ Ավելին, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ կենտրոնաասիական երկրները մեկ այլ՝ թյուրքական կազմակերպության մաս են կազմում։ Եվ անձնական շփումների մակարդակով նաեւ այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ Հետեւաբար, մտածել, որ որեւէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն։ Ուղղակի դա բացառվում է։ Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Շատ լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ  բոլորի շահերը համընկնում են, եւ աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, եւ մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք։ Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ, իհարկե՝ մնալ։ Առաջինը՝ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին։ Եվ երկրորդ՝ այդ կազմակերպության շրջանակում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնք կանոնակարգում են ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց հասկանալ, որ անվտանգության տեսանկյունից այստեղ հայտարարություններից բացի ոչինչ լինել չի կարող»։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին