f

Անկախ

Քոչարյան. Հայաստանի ներկա իշխանություններին մարտունակ բանակը պետք չէ՞


Բանակը, փաստացի, ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել Հայաստանի սահմանները եւ ապահովել նրա անվտանգությունը։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատերազմից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում, ըստ նրա, համարյա ոչինչ չի արվել մարտունակության վերականգնման եւ վերազինման ուղղությամբ։ Նա պարզաբանեց, որ անցած տարվա նոյեմբերյան իրադարձությունները Սիսիանում դրա վառ հաստատումն են։ «300-400 դոլարանոց լրտեսների հայտնաբերումը վկայում է Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Բանակի հաստատված բյուջեն հույս չի ներշնչում, թե մոտ ժամանակներս այսպիսի տեմպերով կարելի է ինչ-որ բան փոխել»,- նշեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում բանակին։ «Այնպիսի տպավորություն է, որ մարտունակ բանակն այս իշխանություններին պետք չէ։ Բարձրացնելով դատախազների աշխատավարձերը՝ մոռանում են այն մասին, որ կան սպաներ, իսկ նրանց խրախուսելը եւ նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը Հայաստանի համար շատ ավելի կարեւոր են»,- ընդգծեց նա։

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ այսօր հասարակությանն ամենից շատ հուզում են անվտանգության խնդիրները, եւ հենց այդ հարցերն են Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում։ «Երեք բաղադրիչ կա անվտանգության հարցում՝ սեփական Զինված ուժեր, առաջին հերթին՝ բանակ, երկրորդը Հայաստանի համար՝ ՀԱՊԿ, երրորդ՝ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Երրորդ դեպքում խոսքը երեք պայմանագրերի մասին է, որոնք կանոնակարգում են ռուսական ռազմակայանի եւ ընդհանուր առմամբ՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը»,- ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահը։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին