f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտ է համարում սառը հաշվարկը Միութենական պետության հարցում


Ես լավ եմ ճանաչում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին։ Կարելի է նրան սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, սակայն նա միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին, որի վերաբերյալ վերջերս կարծիք էր հայտնել Լուկաշենկոն։

Քոչարյանի խոսքով՝ պետության ղեկավարը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնի իր մտքերը։ «Անձամբ ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, գործող իշխանության արձագանքի մասին է։ Այն, ինչ ասել է Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ալիեւը, որին զրո արձագանք է եղել Հայաստանում։ Իհարկե, նա չպետք է նման տոնով խոսեր։ Անկասկած, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել։ Սակայն մենք պետք է իմանանք, որ նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է։ Բոլորը մտածում են՝ «ո՞ւր են նրանք գնալու»։ Ահա այս ձեւակերպման հետ գործ ունենք։ Եվ այսօր գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի արմատավորվի հենց այս մտածելակերպը»,- ասաց Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ գործող իշխանությունը ոչինչ չի անում այս վերաբերմունքը փոխելու համար։

Խոսելով Միութենական պետության մասին՝ Քոչարյանը նշեց բավական հաջող ինտեգրացիոն միավորումներ, որոնց շատ երկրներ ցանկանում են միանալ։ Այդ թվում է Եվրամիությունը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությունն այսօր ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խիստ զիջում է Եվրամիությանը։ «Ըստ իս, ապրիորի, չպետք է վախենալ նման ինտեգրացիոն գործընթացներից։ Պարզապես պետք է նստել եւ հաշվարկել՝ ինչ կստանանք դրանից եւ ինչ ստիպված կլինենք զիջել։ Պետք է սառը հաշվարկ անել։ Նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Ամեն դեպքում, իմ նախագահության օրոք այս հարցը չի քննարկվել։ Ի դեպ, մենք նույնպես նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Մենք չէինք կարծում, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է»,- նկատեց Քոչարյանը։

Նախկին նախագահը կարծում է, որ այս գործընթացներին պետք է ծայրահեղ պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերել։ Նա համոզված է, որ համապատասխան երկխոսություն հաստատելու համար պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ «Չկա որեւէ այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ դարձյալ տարածաշրջանային գործոնի վերածելու հարցում»,- վստահեցրեց նախկին նախագահը։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին