f

Անկախ

Քոչարյան, Թուրքիայի հետ սահմանը բացելիս՝ անհրաժեշտ է ապահովել հայկական շուկայի պաշտպանության ծրագիրը


Ես երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Սակայն, նրա խոսքով, հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա բնական ընթացակարգով՝ նոտաների փոխանակում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում, հետո սկսվում է քննարկումը, թե ինչպես հաղթահարել երկու երկրների միջեւ խոչընդոտները։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում,  ինձ համար հասկանալի չէ։ Ըստ էության, ձեւաչափը, որը ես այսօր տեսնում եմ, բանակցություններ չեն Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որտեղ օրակարգը ձեւավորում է Ադրբեջանը, այն հնչեցնելու է Թուրքիան։ Սա լավ տեղ մեզ չի տանելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար»,- նշեց Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝  սահմանների բացման հետ կապված վտանգը մեծ է։ Ապրանքների, արտադրությունների եւ ոլորտների մի ամբողջ շարքի համար, հայկական շուկային որոշակի շոկ է սպասվում առաջիկա 3-5 տարիներին։ Այդ փորձը կա Բուլղարիայում։ «Ես ոչ մի գնահատական եւ հաշվարկ չեմ լսել սահմանների բացման հետեւանքների մասին եւ թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Նախարարությունը, որը պետք է աներ դա, անվանել են հույսի նախարարություն, այն լուրջ չի ընկալվում։ Մենք լրջագույն սպառնալիքի առջեւ ենք, իսկ գնահատական չկա։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց։ Ես մտածել եմ այդ մասին, եզրակացությունն այն է, որ լավ մասնագետը գիտի իր գինը ու չի պատրաստվում «ուսապարկ» դառնալ։ Նա գնահատում է սեփական արժանապատվությունը։ Դրա համար հավաքում են մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել տուզիկների պես եւ սեփական կարծիք չունեն»,- շարունակեց նախկին նախագահը։

Խոսելով «շահ խոստացող» բաց հաղորդակցությունների մասին՝ Քոչարյանը նշեց, որ բանակցություններն օգուտների մասին անհեթեթ են։ Նա հիշեցրեց, որ Երեւանից մինչեւ Ռուսաստանի սահման 400 կիլոմետր է։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ առհասարակ տնտեսությունն աշխարհում այնպիսին է, որ բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ֆուռերով, իսկ Հայաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է. «Բան չի փոխվելու։ Եթե իրանական բեռնափոխադրումները Նախիջեւանով գան, ապա Սյունիքով չեն գալու։ Եթե բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի երկաթուղով, ճանապարհը կրկնակի ավելի է լինելու։ Դա էլ ավելի կհեռացնի մեզ սպառման մեր շուկաներից՝ Կրասնոդարի երկրամաս եւ Մոսկվա։ Այդ մարդիկ քարտեզին չեն նայո՞ւմ։ Թե՞ քարտեզները նույնպես ատում են որպես արհեստավարժների գործիք»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ երկաթուղու օգտագործումը ենթադրում է լրացուցիչ ջանքեր։ «Այսինքն՝ մենք ոչ միայն չենք շահի, այլեւ կկորցնենք։ Ես չեմ ասում, թե չպետք է գնալ սահմանների բացման, բայց պետք է 3-5 տարվա ծրագիր, որպեսզի պաշտպանենք շուկան։ Սուբսիդիաները կամ թուրքական ապրանքների հարկերը, տարբեր մոդելներ կան»։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ երկիրն ի վիճակի է մասնագետներ ներգրավել, Հայաստանում կան նման մասնագետներ։ «Իմ խնդրանքն է՝ չդիտարկել երկրի ինտելեկտուալ կարողությունները կառավարող ուժի համատեքստում»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունում նրա եղած ժամանակ իր համար ավելի հեշտ էր խոսել Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, քանի որ այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, եւ սահմանը փակել է Թուրքիան։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանը նշեց, որ փակ սահմանն ինչ-որ չափով պաշտպանում էր ձեւավորվող հայկական շուկան։ Բայց այն ժամանակ մենք էինք թելադրում օրակարգը, եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահները չէին կարող մեզ ինչ-որ բան ասել, իսկ մենք էլ լռեինք էլի մի երկու պոստ կորցնելու վախից։ Կոպիտ ասած՝ կառչել են մի ինչ-որ բանից եւ կարող են պոկել։ Կոպիտ, բայց անկեղծ»,- նշեց Քոչարյանը։

«Սահմանը պետք է բացել, բայց պետք է պաշտպանել գյուղացիներին»,- ընդգծեց նա՝ թվարկելով թաքնված սպառնալիքները՝ ջերմոցային տնտեսություններից մինչեւ սերմացուի ֆոնդը։ Որպես օրինակ նա ներկայացրեց այն իրավիճակը, երբ 90-ականներին  նրան հաջողվեց լուծել երկիրը հավի ձվով ապահովելու խնդիրը։

«Սահմանների բացման հարցում մենք չպետք է հանդես գանք խնդրողի դերում։ Սահմանի բացումը բնական է։ Անբնական է, որ մեկ տարի առաջ մեզ վրա գրոհեցին «Բայրաքթարներով»։ Եվ ես համոզված եմ, որ օպերատորները թուրքեր չէին։ Սա պետք է հիշել»,- ընդգծեց Քոչարյանը։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին