f

Անկախ

Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է․ Արման Թաթոյան


Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է․ Արման Թաթոյանն Արցախում հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի, Պետնախարարի ու Արցախի գործընկերոջ հետ

 

Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան, Պետական նախարար Արտակ Բեգլարյանի ու Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ։

Արման Թաթոյանը խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ հավաքագրած փաստերի և դրանք միջազգային հանրությանը հասանելի դարձնելու կարևորության մասին։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով, ապա անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, ԱԺ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  հանդիպել է նաև պատգամավորների հետ:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում։ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը բոլորիս առաջնահերթություններից է»,-ասել է Արման Թաթոյանը՝ մանրամասն անդրադառնալով պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքները։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել վերջինիս հետ պատերազմի ընթացքում աշխատանքը, այդ թվում՝ համատեղ, որոնք ուղղված են եղել արցախցիների իրավունքների պաշտպանությանը։ Խոսքը հատկապես պատերազմի ժամանակ համատեղ զեկույցների կազմման մասին է, որոնք վերաբերել են ադրբեջանական կողմից պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների թիրախավորումներին, վարձկան ահաբեկիչների ներգրավմանը, արգելված զինատեսակների օգտագործմանը և այլն։

Արման Թաթոյանը կարևորել է, որ ինչպես Օմբուդսմանի աշխատանքում, այնպես էլ Պետնախարարի, Արտակ Բեգլարյանի կողմից աշխատանքները տարվել ու տարվում են իրավապաշտպան սկզբունքներով՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ տարեցտարի ամրապնդվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու հաստատությունների միջև առկա համագործակցությունը, որը շարունակվում է նաև Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության համար Արման Թաթոյանը Արտակ Բեգլարյանին է հանձնել պատվոգիր: Պետական նախարարն իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարգևատրել է գերատեսչական հուշամեդալով։

Արման Թաթոյանն արդյունավետ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։

Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:

 

Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին