f

Անկախ

Նախկին և ներկայիս տնօրենի պաշտոնակատարների գործունեության հետևանքով մոտ 1000 գլուխ և 70 տեսակի կենդանի է ոչնչացվել. Նարինե Կիրակոսյան


Կենդանաբանական այգում տևական ժամանակ է՝ կենդանիներ են շարունակում անկում ապրել։ ArmDaily.am-ի զրուցակիցն է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

-Տևական ժամանակ է, ինչ Կենդանաբանական այգում կենդանիների անկման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Այգու աշխատակիցները տարբեր պատճառաբանություններ են բերում։ Ըստ Ձեզ որո՞նք են հիմնական պատճառները։

-Այգու շուրջ չդադարող բողոքի ընդվզումները ունեն մեկ հիմնական պատճառ՝ նախկին և ներկա տնօրենները միանձնյա են ղեկավարել, երբ և ոնց ցանկացել են՝ կենդանիների խնամակալների, անասնաբույժերի, կենդանաբանների են աշխատանքից հեռացրել։ Նախկին և ներկայիս տնօրենի պաշտոնակատարների գործունեության հետևանքով մոտ 1000 գլուխ և 70 տեսակի կենդանի է ոչնչացվել, տարբեր հազվադեպ տեսակի կենդանիներ այգուց դուրս են հանվել և փոխանցվել արտերկիր կամ նախկին տնօրենի սեփականություն հանդիսացող հիմնադրամի կենդանիների կացարան։ Դրա իրավունքը նրանք չեն ունեցել, քանի որ կարմիրգրքյան կենդանատեսակները համարվում են տվյալ պետության հարստություն և նրանց վաճառքը, կամ փոխանակումը կարող էր իրագործվել, եթե հրավիրվեր կենդանաբանների մասնագիտական խորհուրդ։ Աշխատակիցները տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայնել են, բայց ապարդյուն, քանի որ ըստ նրանց՝ այգու ղեկավարը վայելել է իշխանությունների կազմից ոմանց համակրանքը, որոնք էլ սատարել են այս անօրինականությունները։ Ըստ էության՝ բողոքները պետք է քննչական կոմիտեի կողմից որպես հիմք ընդունվեին քրեական գործ հարուցելու համար։

-Կենդանաբանական այգու տնօրենի պաշտնոկատար Արևիկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գիշատիչ կենդանիների ու թռչնատեսակների համար նախատեսված մսի պահեստը և նշել, որ դրանցում հայտնաբերվել է խշխշան պալար վտանգավոր բակտերիան, ինչի հետևանքով էլ, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել կենդանիների մասսայական անկումները ու դրանում մեղադրել է մի շարք բաժինների պատասխանատուներին։

-Այգու տնօրենի պաշտոնակատարը ոչ մի կապ չունի անասնաբուժության կամ կենդանաբանության հետ։ Նրա մեջբերված «խշխշան պալար» տավարի (խոշոր եղջերավորների, հազվադեպ՝ ոչխարների և այծերի) սուր վարակիչ հիվանդությունը նախկին տնօրենի կողմից վագրի անկման դեպքում նույնպես մեջբերվել է։ Այս անձինք ինչ-որ մի բան լսել են, բայց խորացված կենդանու անատոմիայից բացարձակ համբակ են։ Նախ նման հիվանդ կենդանու միսը տեսանելի անորակ է, տհաճ հոտ ունի նաև, քանի որ այդ հիվանդությամբ կենդանու վրա էմֆիգեմատոզ կարբունկուլ է առաջանում, դա մոտավորապես մեծ, ահռելի մեծ թարախային բշտիկի է նման։ Երկրորդը, դա նշանակում է, որ տիկին Մկրտչյանը կամ իր ենթական ընդունել է մսեղիք, որը չի ունեցել համապատասխան ՍԱՊԾ-ի ընդունված անվտանգության կանոններով փաստաթուղթ։ Ի՞նչ իրավունքով են դա արել, պետական հաստատության աշխատողները։

-Արդյոք տնօրենի պաշտոնակատարի պարտականության մեջ չէ՞ր մտնում վերահսկումը, թե սա պարզապես սեփական մեղքը մյուսների վրա բարդելու փորձ է ու արդյոք արդարացի համարո՞ւմ եք այգուց այդքան մեծ թվով աշխատակիցների աշխատանքից հեռացումը։

-Անշուշտ, յուրաքանչյուր հիմնարկի ղեկավար իր վրա պետք է կրի բացթողումների պատասխանատվությունը։ Հատկապես այգու դեպքում այսքան մեծ թվով կենդանու անկումը բարդել սրա կամ նրա վրա՝ չլինելով ոլորտային պրոֆեսիոնալ, կասկածներ է հարուցում, թե ինչո՞ւ է այս անձը եկել ու կառչել այգու ղեկավարի աթոռից։ Այն, որ մեզանում նմանօրինակ մեղքերի բարդումը այլոց կիրառվում է ինչ-որ պաշտոններ զբաղեցնելու համար, արդեն օրինաչափ է դարձել։

-Ոլորտի փորձագետներն ավելի շատ ինչո՞վ են պայմանավորում կենդանաբանական այգում կենդանիների անկումը։

-Ըստ կենդանաբանների, կենդանաբույժերի և կենդանիների խնամակալների՝ այգու ողբալի իրավիճակը ոչ մասնագիտական մոտեցումներն են և կենդանիներին սոված պահելը։ Այս մեկնաբանությունը նրանք կոնկրետ օրինակներով են մեջբերում։ Օրինակ, ըստ նրանց, Արևիկ Մկրտչյանը աշնանը հրահանգել է արջերին չկերակրել, որ ձմռան քուն մտնեն։ Բայց անազատության պայմաններում պահվող կենդանիները, հատկապես ստերջացված արջերը ձմռան քուն սովորաբար չեն մտնում։ Շարունակությունը՝սկզբնաղբյուրում

Նարինե Կիրակոսյան Երևանի կենդանաբանական այգի հարցազրույց Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին