f

Անկախ

Ինչո՞ւ է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար. Անդրանիկ Թևանյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչու է Նիկոլը փաստաբանություն անում Ալիևի համար

Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Ողջունելով Արցախի Հանրապետության խորհրդարանի որոշումը՝ պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանական շրջանակները չնկատելու են տալիս Արցախի օրենսդիր մարմնի այս քայլը։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով «հիմնավորում» է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Փաշինյանը, հղում անելով տարբեր փաստաթղթերի և կեղծելով իրականությունը, առաջ է մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ՝ Արցախը) թեզն ու փաստաբանություն անում Ալիևի օգտին։

Նիկոլական կեղծիքներից մեկը՝ 1999թ․ ընդունված Ստամբուլյան փաստաթղթի մասով, երեկ պայթեցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Փորձագիտական շրջանակները ևս բացահայտեցին սուտն այն մասին, թե իբր Ստամբուլում պաշտոնական Երևանն ընդունել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Իրականությունն այն է, որ հետսովետական տարածքում առկա հակամարտություններից միայն Ղարաբաղյանն է, որի մասով Ստամբուլյան խարտիայում չի հիշատակված տարածքային ամբողջականության սկզբունքը։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանը հետևողականորեն իրականացնում թուրք–ադրբեջական շահերից բխող քարոզչություն։ Պատասխանը մեկն է՝ նա հիմա քարոզում է այն, ինչը պատրաստվում է անել (Փաշինյանը չի թաքցնում, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում) ու նախապես ալիբի է ապահովում «Ես ի՞նչ կարող էի անել, մինչև իմ վարչապետ դառնալը նախկինները Ղարաբաղն արդեն ճանաչել էին Ադրբեջանի կազմում․ հրե՛ն Ստամբուլի խարտիան» ժամկետանց «կռուտիտի» միջոցով»։

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին