Թուրքիայի եւ ԵՄ խորհրդարանական կոմիտեի նիստը տեղի կունենա մարտի 17-18-ին Բրյուսելում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ankahaber գործակալությանը։
Նախորդ անգամ նիստը նման ձեւաչափով տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերին թուրքական խորհրդարանում։ Եռամյա ընդմիջումից հետո Թուրքիայի եւ ԵՄ ներկայացուցիչները մտադիր են քնարկել «տնտեսական եւ առեւտրային թեմաներ»։
Հանդիպումը կարող է տեղի ունենալ հեռավար՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված։