ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կարող է արգելել ռուս օլիգարխների մուտքը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կդադարեցնենք օլիգարխների՝ իրենց կապիտալը տեղափոխելու հնարավորությունը, կարգելենք նրանց ուղևորությունները։ Մենք կդժվարացնենք ռուսական ընկերությունների մուտքը մեր կապիտալի շուկա և կդժվարացնենք Ռուսաստանի մուտքը սուվերեն պարտքի շուկա», - ասել է Թրասը:
Նրա խոսքով՝ Բրիտանիան «խիստ վճռական է», որ Ռուսաստանը «մեծ գին» կվճարի Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոն Газета.Ru-ին տված հարցազրույցում պարզաբանել էր, որ Եվրամիությունը պատրաստ կլինի նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ միջազգային իրավունքի խախտման դեպքում։ Նա նշել է, որ ռուս զինվորների մեծ մասը գտնվում է ռուսական տարածքում։ Ներկայում, Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը «ոչ մի բան չի արել», որին «ի պատասխան» ստիպված կլինեն պատժամիջոցներ կիրառել։