TMZ պորտալի փոխանցմամբ՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը վարակվել է COVID-19-ով և հետաձգել իր համերգը Լաս Վեգասում։ Գրում է Gazeta.ru-ն։
Երգչի ներկայացուցչի խոսքով՝ Բիբերն իրեն լավ է զգում։ Համերգը հետաձգվել է և կկայանա հունիսի 28-ին։ Բիբերի հաջորդ համերգը նախատեսված է երեքշաբթի օրը Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքում, սակայն այն նույնպես կարող է չեղարկվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ կորոնավիրուսով վարակվել է նաև հարավկորեացի փոփ երգիչ Կիմ Թեհյոնը՝ BTS վոկալ-պարային խմբի յոթ անդամներից մեկը։
Ինչպես հայտնում է Pinkvilla-ն՝ վկայակոչելով BigHit-ի գործակալության ներկայացուցիչներին, կատարողը գանգատվել է կոկորդի ցավից, իսկ փետրվարի 15-ին Թեհյոնգի թեստը դրական է եղել։
BTS-ի մնացած անդամները նույնպես հանձնել են թեստեր, որոնք բացասական են եղել։ Վերջին անգամ, երբ նրանք շփվել են Թեհյունի հետ, բոլորը պահպանել են սանիտարական հեռավորություն և դիմակներ կրել, արդյունքում նրանց հաջողվել է խուսափել վարակվելուց։