f

Անկախ

50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված. Միհրան Հակոբյան


Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի դրած», փորձում է իր «ճիշտն» առաջ տանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Այսօր սկանդալով աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով վարչապետի խորհրդականը՝ վարչապետին, փաստացի, մեղադրելով գործիչ չհասկանալու և հանցավոր անգործության մեջ: Միևնույն ժամանակ, վարչապետը փորձում է մեզ բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածում առանձնապես ողբերգություն չկա, ավելին՝ բոլորս պետք է շնորհակալ լինենք 50 եվրոյով դեպի Իտալիա թռչելու իր ընձեռած հնարավորության համար: Մինչդեռ, կարելի էր սխալները տղամարդավարի ընդունել, ՔԱԿ-ում արագ կադրային փոփոխություններ կատարել և շտկելով EASA-ի ներկայացրած դիտողությունները՝ վերականգնել հայկական քաղավիացիայի արտոնագիրը Եվրոպայում: Բայց ոչ, ըստ վարչապետի՝ պետք է համառել ու մինչև վերջ խայտառակվել:

Համառության պատճառը պարզ է. վուլգար պոպուլիստների իշխանությունը աշխատանքի պատրանք ստեղծելու համար լայն զանգվածների համար կամ պետք է սովետական էժան երշիկի հասանելիություն ապահովեր, կամ էլ՝ սովետական «Сочи на три ночи» երևույթի հնարավորություն ընձեռեր: Ստացվեց երկրորդ տարբերակը: «50 եվրոյով դեպի Իտալիա» թռիչքները առերևույթ Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ հաջողված գործն էր: Ինչու՞ առերևույթ, որովհետև մեր՝ հարկատուներիս գրպանից դոտացիա տրամադրելով Ryanair-ին և Wizz Air-ին, մեր հաշվին մեզ լավություն էր անում: Էլ չենք խոսում մասնագետների բարձրաձայնած խնդիրների մասին առ այն, որ լոուքոսթերների հետ հարաբերվելու նման խնդրահարույց ձևաչափն ավիրելու է հայկական ավիացիոն շուկան և դա զուտ միայն ժամանակի հարց է: Հետոն կարևոր չէ, մենք ապրում ենք «Երկիր - ՀԺ-ում», Նիկոլ Փաշինյանին օրվա փիառ էր պետք: Փիառ, որ ԱԺ ամբիոնից գլուխ գովա և աշխատանքի պատրանք ստեղծի՝ ասելով, թե «50 եվրոյով կարող եք Հռոմ թռչել, բա դա անուղղակի կերպով աշխատավարձի ու թոշակի բարձացում չի՞»:

Ու հենց այդ փիառի համար էր, որ վարչապետը հապաղեց ու չփակեց Իտալիայից Երևան չվերթներն այն ժամանակ, երբ համաճարակը Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում: Այդ փիառն է, որ հիմա կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը: «50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավել վարակված ու այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով հաստատված 7 մահվան դեպք: Եվ, ինչքան էլ խոսափի ու խուսանավի, միևնույնն է՝ կորոնավիրուսից պաշտոնապես գրանցված ու չգրանցված մահերը վարչապետի խղճին են»,– գրել է նա:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին