f

Անկախ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ 


Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։ Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին, ներկա ու ապագա ուսանողներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն էին հայտնել վերոնշյալի վերաբերյալ։

ԿԳՄՍ ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները նախարար Դումանյանից հետաքրքրվեցին բուհի ճակատագրով ու նա, ըստ էության, չհերքեց, որ բուհն առհասարակ կարող է այլևս չգործել։Նշենք, որ ասուլիսի օրակարգում  «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» քննարկումն է։

«Այո, նման խնդիր իրոք կա։ Նույն համալսարանը իրենց նախաձեռնությամբ ներկայացրել է ամփոփ տեղեկանք, որով, այո, հիմնավորվում են ոչ նպատակահարմարությունը ընդունելության և այլն։ Այո, գաղտնիք չի նաև, որ դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարությունը։ Ինքնանպատակ չի ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց միևնույն ժամանակ բովանդակությունը չհամապատասխանի բուհին կամ ռեսուրսները անգամ չբավարարեն, որպեսզի այդ կառույցը գործի։ Մենք ըմբռնումով ենք մոտենում, սա, ինչպես ասում են, լավ կյանքից չէ, բայց պրոֆեսիոնալ հարցերը պիտի լուծվեն պրոֆեսիոնալ հարթության մեջ ու ցանկացած բուհ, որտեղ ուզում է նա գործի, ուզում է Երևանի կենտրոնում գործի, թե որտեղ, եթե նա բուհ է, ապա նա պիտի լինի բուհ։ Բուհի վերաբերյալ բոլորս էլ ունենք մեր պատկերացումները ու իմ համոզմամբ բուհը որակյալ կրթությունն է»,- ասաց Վահրամ Դումանյանը։

«Այսօր մեր բուհական համակարգում ամեն օր չէ, որ այդ որակը ապահովվում է, դա գաղտնիք չի ու ես հիմա բարձրաձայն դրա մասին շատ հստակ ասում եմ։ Ասեմ ձեզ, որ իրականում սա բավականին դժվար խնդիր է, որի լուծման ճանապարհով, կարծում եմ, գնում ենք։ Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, որքան մենք տեղեկացված ենք, ունի կադրային խնդիրներ, դրանից բացի ունի նաև ընդունելության քանակի խնդիր։ Ունի նաև ֆինանսական խնդիրներ»,- հավելեց նա։

 

Վահրամ Դումանյան Եղեգնաձոր համալսարան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին