f

Անկախ

Խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի, սոցիալական սուղ ծառայությունների, հաշմանամության կարգավիճակի և այլ հարցերում․ՄԻՊ


Խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի, սոցիալական սուղ ծառայությունների, հաշմանամության կարգավիճակի և այլ հարցերում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց


Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման անկախ մարմին հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց:

Զեկույցում, մասնավորապես, արձանագրված է՝

•         խնդիրներ՝ կապված ֆիզիկական և միջավայրային մատչելիության հետ։

Համակարգային առումով լուծում չստացած խնդիրը հանգեցնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության ստանալու, աշխատանքային, առողջության պահպանման և այլ իրավունքների ինքնուրույն իրականացման սահմանափակումների:

•         մարդիկ բախվում են խոչընդոտների՝ կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործընթացի հետ։

Խոսքն այն մասին է, որ չնայած օրենսդրական նոր կարգավորումներին, անհրաժեշտ մեխանիզմներ և կարգեր դեռևս ներդրված չեն։ Արդյունքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատում փաստացի չի իրականացվում:

Խնդիրներ են առաջանում նաև վարչարարության հետ կապված։ Օրինակ՝ արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ բախվում են վարչարարական քաշքշուկների, որոշ դեպքերում պետության պարտավորություններից բխող գործողությունների կատարման ողջ բեռն ընկնում է մարդու վրա՝ առաջացնելով նաև ֆինանսական լրացուցիչ ծախսեր։ Հաշմանդամություն ունեցող զգալի թվով անձինք, այդ թվում՝ հենաշարժողական խնդիր ունեցողները, առանձնազրույցների ընթացքում բարձրացրել են բժշկասոցիալական հանձնաժողովներն իրենց բնակության վայրից հեռու լինելու խնդիրը

•         սոցիալական և կարիքահեն ծառայությունների սուղ լինելը, իսկ որոշ դեպքերում, առհասարակ, բացակայությունը հաշմանդամություն ունեցող անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու  հնարավորություններից՝ դրանք դարձնելով ձևական բնույթի։

Օրինակ՝ մի դեպքում պարզվել է, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ կոնկրետ ծառայությունների արդյունքում դրական դինամիկա է արձանագրվում, ասենք, կենսական անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման հարցում, լինում են դեպքեր, երբ թերապևտիկ կուրսի ժամկետն ավարտվում է։ Իսկ շարունակական և բազմամասնագիտական թիմի նման ծառայությունների համար (յուրաքանչյուր պարապմունքի արժեք տատանվում է 3000-7000 դրամի սահմաններում, իսկ մեկ երեխային, որպես կանոն, անհրաժեշտ է օրական առնվազն 2-3 տեսակի նմանատիպ ծառայություն) սեփական միջոցներով վճարել ոչ բոլորին է հասանելի։

•         հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խնդիրների իրենց կրթության իրավունքն իրացնելիս:

Օրինակ՝ մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ ոչ միշտ են հաշվի առնվում տարբեր կարողություններով երեխաների իրական կարիքները, որոշների կարողությունները թերագնահատված են: Որոշ դեպքերում էլ երեխաների հետ շփման, ինչպես նաև մանկավարժահոգեբանական եզրակացությունների և երեխաների անհատական ուսումնական պլանների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ մի քանի տարի դպրոցում ուսանելուց հետո որոշ երեխաների առաջադիմությունը սաստիկ ցածր է, այն դեպքում, երբ վերջիններս ակնհայտորեն ունեն զարգացման իրական հնարավորություններ:

Զեկույցի շրջանակներում հատուկ դիտարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների իրավունքների իրացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում և 2020 թվականի պատերազմի հետևանքով:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը քննարկվել են նաև ՄԱԿ-ի Կոնվենցիայի մշտադիտարկման անկախ մարմնի կարգավիճակի տեսանկյունից՝ կապված Կոնվենցիայի պահանջների կատարման հետ:  

Պաշտպանը մշտապես առանձնահատուկ ընդգծել է համագործակցության սկզբունքային նշանակությունը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ:

Կարևորելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում «ոչ ոք չի անտեսվի» և «ոչինչ առանց մեզ» սկզբունքները՝ արտահերթ զեկույցի մշակման աշխատանքներում տարբեր ձևաչափերով ապահովվել է նաև նրանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը։ Մասնավորապես, Պաշտպանի կողմից hարցումներ են ուղարկվել նաև հասարակական կազմակերպություններին և անհատ փորձագետներին, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հաշվի են առնվել Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումների վերլուծությունները, մշտադիտարկման այցերի արդյունքները, անհատական հարցազրույցների և խմբային քննարկումների արդյունքները, որոնք իրականացվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Արտահերթ զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են հասարակական կազմակերպությունների և միջազգային զարգացման գործակալությունների ոլորտային զեկույցները, զանգվածային լրատվության միջոցների նյութերն ու ուսումնասիրությունները:

Հրապարակվող արտահերթ զեկույցն արտացոլում է 2021 թվականի դրությամբ առկա ոլորտային իրավիճակը՝ ներառելով պետական իրավասու մարմինների պարզաբանումները: Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքներից հետո պետական մարմինների լրացուցիչ պարզաբանումներն ուսումնասիրվում են և կամփոփվեն Պաշտպանի 2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմամբ:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան հաշմանդամություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին