f

Անկախ

Ամփոփենք անցած շաբաթը. ամենահետաքրքիր և կարևոր իրադարձությունները մեկ սյունակում


Երկուշաբթին սկսենք նախորդ շաբաթվա կարևոր ու հետաքրքրիր իրադարձությունների ամփոփումով:

-Նախորդ շաբաթը սկսվեց երկրաշարժային տրամադրությամբ: Կիրակի երեկոյան Տիառընդառաջի տոնակատարությունը մի քանի րոպեյով ընդմիջվել էր Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժի մասին լուրով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ընդդիմությունը, սակայն, բոյկոտեց և հայտնեց, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Իսկ ահա իշխանությունը պատրաստվում է աշխատել, անգամ վարչապետին են հրավիրելու հանձնաժողով: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ Ադրբեջանում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդեպ հայտարարվել է հետախուզում: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ բուռն քննարկման առարկա դարձավ  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասին հոդվածը, որը տպագրվել էր Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող կայքում: Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող կայքը Արարատ Միրզոյանին հավասարեցրել էր թուրքական ագենտի: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ: Լավ է ուշ, քան երբեք: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ տված մամուլի ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի հոգևոր առաջնորդներից մեկը: ՄԻ քանի հոգևորականներ էլ ողջունեցին նախագահի նման հայտարարությունը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթն ավարտվեց ողբերգական պատահարով: Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարը խլեց նույն ընտանիքի 5 անդամի կյանք: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Հայաստան շաբաթվա ամփոփում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին