f

Անկախ

Օրվա լրահոսից կարելի է եզրակացնել, թե ինչ սյուրռեալ իրականության մեջ է Հայաստանը


Ուրեմն, Ադրբեջանի զինդատախազությունը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Մեղադրանքը հայերի ու ադրբեջանցիների միջև ազգային թշնամանք սերմանելն է 1988թվից։

Փաստորեն Ալիևը մինչև 2018 թիվը բանակցում էր Հայաստանի ղեկավարների հետ, նրանց ձեռքն էր սեղմում, մեկ էլ հանկարծ 2018-ից մի քանի տարի հետո, պատերազմից հետո միամիտ իմանում են, որ նրանք ոչ թե Հայաստանի ղեկավարներ են եղել, այլ Ադրբեջանի նախկին քաղաքացիներ, ում հետապնդում են Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ։

Եթե այդպես է, ապա, փաստորեն Ալիևը հանցակից է, քանի որ նա ադրբեջանական արդարադատությունից թաքցրել է Քոչարյանին ու Սարգսյանին, նրանց հետ հանդիպել ու հարցեր է քննարկել։ Ըստ այդմ, Ադրբեջանի զինդատախազությունը պետք է օրենքով հետապնդի նաև Ալիևին։ Ահա այդպիսի աբսուրդ պետություն է Ադրբեջանը, որին պարտվելը իսկապես ահավոր խայտառակություն է։ Ինչպես ապրել նման հարևանի հետ ու հարաբերություններ կառուցել?

Իսկ եթե հանկարծ (չգիտես ինչպես, մարդ ես էլի, ոչինչ չի կարելի բացառել) Քոչարյանը կամ Սարգսյանը կրկին դառնան Հայաստանի ղեկավար, ապա Ալիևը նրանց հանդիպելիս պետք է ձերբակալի? Այստեղ անձերը կապ չունեն, զուտ երևույթն ենք նայում` պատկերացնելու աբսուրդի թատրոնը, որում հայտնվել ենք ազգովի։

Մյուս լուրն այն է, որ Պուտինն ու Ալիևը հանդիպելու են և կնքելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Նախ իրավաբանորեն հռչակագիրը նման է կենացի, դա պայմանագիր չէ։ Օրինակ Հայաստանն ու Ադրբեջանը Մայնդորֆյան հռչակագիր էին կնքել, որ Արցախի հարցը կլուծեն միայն խաղաղ ճանապարհով։ Դա կենաց էր, որը խմել էր մենակ Հայաստանը։

Հռչակագիրը իրավաբանորեն ոչինչ չի պարտավորեցնում։ Բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ դաշինքը ստեղծվում է ինչ-որ մեկի դեմ։ Օրինակ, հայ-ռուսական դաշինքը երբեք չի եղել Ադրբեջանի դեմ, հետևաբար Ադրբեջանի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ չեն։ Հայ-ռուսական դաշինքը վերաբերում է Թուրքիային, մասամբ ՆԱՏՕ-ին։

Հիմա պետք է հասկանալ, թե ում դեմ է ուղղված ռուս-ադրբեջանական կենացային դաշինքը։ Կզարմանաք, բայց ասեմ, որ կրկին ուղղված է Թուրքիայի դեմ։

Դա միակողմանի կենաց է, որը Ռուսաստանը միայնակ է խմում, իսկ Ադրբեջանը ձև է բռնում, թե խմում է, էն որ անկապ մոտեցնում են շրթունքներին, բայց կուլ չեն տալիս։ Որքան Ադրբեջանը դիմադրի այդ կենացը ռեալ խմելու հարցում, այնքան Արցախի հարցը մնալու է չլուծված։

Տիգրան Խաչատրյան ՖԲ Գրառում Իլհամ Ալիև հետախուզում Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին