Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հայտել էր, որ Հայաստան են ժամանել Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր:
Հիշեցնենք, նաև որ բողոքի ակցիա էր մեկնարկել «Մարիոթի» հյուրանոցի դիմաց՝ ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցի դեմ, որը նախաձեռնել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: