f

Անկախ

Ստանդարտ ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի. Այլըտրանքային նախագծեր խումբ


Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել. սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։

ՔՊ-ն տապալեց գործը։ Սա սթրեսս-թեսթ էր այսօրվա մեր պետականության համար։ ՔՊ-ն տապալեց։ Սա իր հերթին նոր ռիսկ է։

Ցավոք, ամեն ինչ ընթացավ ստանդարտ ճանապարհով և ելքն էր ենթադրելի էր։ Պետական շահի տեսակետից անելով ճիշտ քայլ, շրջանառության մեջ դնելով ճիշտ փաստաթուղթ՝ տիտղոսային ընդդիմությունը չկարողացավ ապահովել հանրային հնչեղություն։ Հասարակության ուշադրությունը չհաջողվեց կենտրոնացնել հարցի վրա։ Սա չարված աշխատանքի արդյունք է։ Հանրային ճնշման բացակայության պայմաններում՝ խնդիրը մնաց աշխատասենյակի սահմաններում, և ՔՊ-ն քանակի գործոնով մերժեց։ Այդ սենյակում նրանք քանակապես շատ էին, քանակապես հաղթեցին, իսկ պետությունը ստացավ հերթական բովանդակային կորուստը։

Շարունակությունն էլ էր ստանդարտ. փաստի կայացումից հետո՝ ՔՊ-ին դատապարտող խրոխտ հայտարարությունների շարան։ Ինչ է, չգիտեի՞նք, որ այդպես է լինելու։ Եվ չգիտեի՞նք, արդյոք, որ այդպես չլինելու համար նախապես պետք էր հանրության հետ աշխատել։

Եկել է Ադրբեջանի քաղաքացու վրեժի ժամանա՞կը

Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հանդեպ։ Սա ազգային նվաստացման քայլերից մեկն է՝ ծանր, բայց ամենևին ոչ վերջինը։ Սա հնարավոր դարձավ Հայաստանի այսօրվա անկման պատճառով։ Այս իշխանությունը Հայաստանի համար այլ տեսլական և այլ հեռանկար չի պատկերացնում։ Չի բացառվում, որ պետական քարոզչամեքենան սկսի ողջունել Ադրբեջանի որոշումը, և քպ-ական պատգամավորները հիմնավորեն, որ խաղաղության դարաշրջանը զոհեր է պահանջում, և մենք այդ գինն էլ պետք է վճարենք։

Այս ռիսկի մասին Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը դեռևս ամռանը զգուշացրել էր՝ բառ առ բառ։

Իսկ մենք վստա՞հ ենք , որ մեր հայտնի 680 հազարը կամ թեկուզ նրանց նոսրացած շարքերը կհասկանան, որ սա ազգային ստորացում է, և ճիշտ ռեակցիա կտա։

Հայաստանի նման ստորացումը, իհարկե, այս իշխանության հետևանքն է, բայց նաև հետևանքն է ընտրություններից առաջ տիտղոսային ընդդիմության թույլ տված մի շարք կոպիտ սխալների և հետընտրական անգործության։

Ալիևը՝ Մոսկվայում

Մինչ Մոսկվան կանգնած է պատերազմի շեմին՝ Պուտինը ժամանակ է գտնում հանդիպել Ալիևի հետ՝ դաշնային փոխգործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Հայաստանի իշխանությունը հասկանո՞ւմ է, թե սա ինչ է, իսկ ընդդիմությունը ժողովրդին բացատրու՞մ է, թե ուր է գնում պրոցեսը։

Մենք բոլորս ռեստարտի կարիք ունենք՝ վերաիմաստավորելու համար մեր քայլերը։ Մենք նոր բովանդակության կարիք ունենք՝ փոխելու համար ստորացման և պետականության կազմաքանդման այս ընթացքը։

Հայաստան Այլընտրանքային նախագծեր խումբ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին