f

Անկախ

Օմիկրոնի երեք ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է. մասնագետ


Կորոնավիուսի օմիկրոն շտամը ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է եւ ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվող նոր դեպքերի թիվը նվազել է, սակայն համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելին, իրական իրավիճակը այս պահին գնահատել հնարավոր չէ, քանի որ թեստավորումների թիվը բավական փոքր է. եթե ընտանիքում կա մեկ դրական դեպք, ընտանիքի մյուս անդամներն այլեւս չեն թեստավորվում, երբ նույն ախտանիշներն են ունենում: Հետեւաբար իրական հիվանդացության մակարդակի մասին հստակ տվյալներ, մասնագետի խոսքով, այսօր չկան:

Ինչպես նշեց Ռոմելլա Աբովյանը, կատարվող թեստերի մեջ դրական արդյունքների մասնաբաժինը, ըստ վերջին տվյալների, 29 տոկոս է:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքոմ ախտանիշները սովորաբար շատ նման են լինում ՍՇՎ-ին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Նման ախտանիշներ ունենալու դեպքում մասնագետը հորդորում է դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ՝ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն նոր կորոնավիրուս օմիկրոն շտամ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին