f

Անկախ

COVID-19. Հայաստանը ԵՄ չափանիշներով դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում


Եվրամիության չափանիշներով՝ անկախ COVID-19-ի դեպքերի նվազումից, Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ երկրում կա հիվանդացության բարձր ցուցանիշ և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով ունեն դեպքերի մի փոքր նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. «Այսօր մենք չենք կարող գնահատել ներկա իրավիճակը, որովհետև տեսնում ենք, որ գրեթե թեստավորում չի իրականացվում, եթե ընտանիքում ունենում ենք մեկ հաստատված դեպք, ապա ընտանիքի մնացած անդամները, ունենալով համապատասխան ախտանշաններ, չեն դիմում թեստավորում, ինչի պատճառով մենք չենք կարող գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց նա:

Ռոմելլա Աբովյանը ասաց, որ  ամբողջ աշխարհում նույնպես իրավիճակը լարված է՝ պայմանավորված օմիկրոն շտամով: Այն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է և ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից:

Մասնագետը հավելեց, որ հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում ախտանշանները սովորաբար շատ նման են լինում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ  ուղղակի չեն դիմում առաջնային պահպանման օղակներ:

Նման ախտանշաններ ունենալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս  դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:

Հայաստան նոր կորոնավիրուս

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին