f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք առանց պետական աջակցության»


Փետրվարի 13-21-ը Թուրքիայում կայացած Եվրոպայի մուայթայի առաջնությունում մեր տղաները 5 բրոնզե մեդալ նվաճեցին։ Հայաստանի հավաքականը Ստամբուլ էր մեկնել 11-հոգանոց կազմով՝ 9 մարզիկ և 2 մարզիչ։
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահը խոսում է հավաքականի ելույթների, առանց որևէ պետական աջակցության ստուգատեսին մասնակցելու դժվարությունների և ծախսերը սեփական միջոցներով հոգալու մասին։


-Պարոն Բրուտյան, Հայաստանի մուայթայի հավաքականը աշխարհամասի ստուգատեսում 5 մեդալ նվաճեց, շնորհավորում ենք։
- Շնորհակալ եմ։ Հայաստանի մուայթայի հավաքականը Թուրքիա էր մեկնել 11-հոգանոց կազմով՝ 9 մարզիկ և 2 մարզիչ։ Նշեմ, որ մարզիկներից 4-ը հանդես եկան մեծահաասկների, 5-ը՝ տարբեր տարիքային խմբերի պայքարում (14-18տարեկան)։
Եվրոպայի 40 պետությունից ստուգատեսին մասնակցում էր 650 մարզիկ։ 
Տղաներն իրենց հիանալի դրսևորեցին, տպավորիչ մենամարտեր անցկացրին՝ նվաճելով 5 բրոնզե մեդալ։ Նշեմ, որ 70 կգ քաշային կարգում Դավիթ Հայրապետյանը նոկաուտի ենթարեկց Լիտվան ներկայացնող մարզիկին, որը 2021 թվականի դեկտեմբերին Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության փոխչեմպիոնն էր։


-Մրցաշարի կազմակերպվածության, Հայաստանի հավաքականի նկատմամբ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։
-Ամեն բան բավական լավ էր կազմակերպված։ Ի տարբերություն 2015 թվականի, երբ մեր եռագույնը  չէին բարձրացրել․ այս անգամ նմանատիպ դեպքերի չհանդիպեցինք։ Որոշակի կողմնապահություն կար մրցավարների կողմից, ինչը սակայն, ցանկացած մրցաշարում կարող է պատահել, առավել ևս, որ ստուգատեսն անցկացվում էր Թուրքիայում։ Մեր տղաները պատվով ներկայացրին պետությունը՝ ցոււյց տալով իրենց ուժն ու հնարավորությունները։


-Պարոն Բրուտյան, 2021 թվականին մուայթայը օլիմպիական մարզաձև ճանաչվեց։ Տեղյակ եմ, որ ստուգատեսին այս անգամ էլ մասնակցեցիք առանց պետության աջակցության։
-Մենք մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը առանց որևէ պետական աջակցության։ Սովորության համաձայն՝ պետությունը, պատկան մարմինները մեր կողքին չկանգնեցին։  Նշեմ, որ հավաքականից 6-ը՝ 5 մարզիկ և մեկ մարզիչ Արցախից էին։ Նրանք Արցախում գործող մեր մասնաճյուղի պատվիրակներն են, և նրանց ծախսերն ամբողջությամբ հոգացել է պետությունը։


Հայաստանի հավաքականի  ծախսերի 90 տոկոսը հոգացել եմ  ես՝ վարկ վերցնելով, մեքենա գրավադրելով, աջակցել են նաև  ընկերներս, մարզիչները և նվիրյալները, որոնց շնորհակալ եմ։ Այս ամենն արել եմ մարզաձևի և մարզիկների համար, քանի որ չէի կարող հիասթափեցնել տղաներին։

Եվրոպայի առաջնություն Սպորտ Թուրքիա Ստամբուլ մեդալ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Արտակ Բրուտյան հարցազրույց

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին