f

Անկախ

Կորսված հայրենիքը վերադարձնելու ուղին զարգացած պետությունը և կրթված հասարակությունն է․ քաշաթաղցի 


Անի Հովհաննիսյանի  4-ամյա դուստրը շարունակ հարցնում է, թե ինչու չեն կարող գնալ Վերիշեն՝ պապիկի գյուղ։ Մայրը դստերն  ասել  է, որ ճանապարհը փակել են։ Հարցին, թե ինչու, նա դստերը բացատրել է, որ երբ մեծանա, շատ լավ սովորի ու կրթված մարդ դառնա, այն ժամանակ կկարողանա գտնել բանալին ու դեպի պապիկի գյուղ տանող ճանապարհը բացել։

Հովհաննիսյանների ընտանիքը Արցախի Քաշաթաղի շրջանի Վերիշեն գյուղի հիմնադիրն է։ 60-ամյա Արտակ Հովհաննիսյանը՝ Անիի հայրը, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից է եղել։ Անին հիշում է՝ պատերազմի ավարտից հետո՝ 1995-ին հայրական պապն է Բերձոր տեղափոխվել։ Հետո հորեղբոր և հորաքրոջ ընտանիքներն են հաստատվել Բերձորում։ «1996-ին, երբ առաջին դասարանում էի սովորում, մենք Ամանորը Բերձորում դիմավորեցինք։ Այն ժամանակ շատ դժվար էր Բերձոր հասնելը․ Գորիսից Բերձոր հասնելը ժամեր էր տևում, քանի որ ճանապարհը շատ վատ վիճակում էր»,- հիշում է 33-ամյա Անին։ 1998-ին էլ Արտակ Հովհաննիսյանն է որոշում ընտանիքով Արցախ տեղափոխվել։ Բայց նա ցանկանում էր հաստատվել ոչ թե Բերձորում, այլ այնպիսի մի բնակավայրում, որտեղ դեռևս վերաբնակներ չկային, և ինքը զրոյից կշենացներ այն։ Արտակ Հովհաննիսյանը հյուսիսային ուղղությամբ է գնացել ու բնակության համար ընտրել Վերիշենը՝ այդ ուղղությամբ ամենավերջին գյուղը, որը դեռ բնակեցված չէր։ Այն ծովի մակերևույթից շուրջ 1800 մետր բարձրության վրա գտնվող բնակավայր էր՝  շրջապատված անտառով ու լեռներով։

 «Հայրս մտածում էր, որ պարտք ունի Արցախն ազատագրելիս զոհված մարտական ընկերների առջև։ Եվ այդ պարքտն էր ազատագրված տարածքների վերաբնակեցումը»,- ասում է Անին։

 Հետագայում գյուղում հաստատվում են նաև Հովհաննիսյանի ծանոթների ընտանիքները Երևանից և այլ բնակավայրերից։ Գյուղն ունենում է մինչև 10 տնեսություն։ 2020-ին, սակայն, գյուղն ուներ 3 տնտեսություն և շուրջ 15 բնակիչ։

«Այն ժամանակ ես երրորդ դասարանում էի, եղբայրս՝ երկրորդ, իսկ կրտսեր եղբայրս 4 տարական էր»,- հիշում է Անին՝ հավելելով, որ Երևանի կյանքին սովոր երեխաներին բարդ էր անտառային ճանապարհով ամեն օր 3 կմ ճանապարհ անցնելը դպրոց գնալու համար և հետո նույնքան էլ քայլել տուն հասնելու համար։ Հիշում է՝ դպրոցը հարևան Շալուա գյուղում էր, հարակից բոլոր գյուղերից երեխաներն այդ դպրոց էին հաճախում, բայց աշակերտ շատ չկար, ամեն դասարանում 1-2 երեխա էր։ «Ես ու եղբայրս նույն դասարանից էինք։ Մեր ուսուցչուհին դասերից հետո մեզ իրենց տուն էր տանում, մինչև մայրիկս գալիս էր՝ մեզ տուն տանելու»,- պատմում է նա։ Եվ չնայած այս պարագայում դպրոցի ճամփան իրոք դժվար էր ու երկար, Անին նշում է, որ իրենց ընտանիքը կրթությունը շատ էր կարևորում, ուստի անկախ ամեն ինչից միշտ դասերին հաճախել են։ «Ձմռանը պատահում էր, որ մեկ մետր ձյուն էր տեղում։ Հայրս այդ օրերին ռետինե սապոգներ էր հագնում, ոտքով ճանապարհ էր բացում, մենք էլ իր հետևից քայլում էինք դեպի դպրոց»,- հիշում է նա՝ հավելելով, որ դպրոցում էլ, չնայած ուսուցիչները բարձրակարգ մասնագետներ չէին, բայց բարեխղճորեն սովորեցնում էին այնքան, որքան կարողանում էին։ «Դասին մեկ ուսուցիչ է ու մեկ երեխա, ուզես, թե չուզես, սովորում ես»,- ասում է նա և հավելում՝ երբ արդեն ինքն էր դպրոցում անգլերեն դասավանդում, ջանք ու եռանդ չէր խնայում, որ իր աշակերտները քաղաքի երեխաներին հավասար օտար լեզու սովորելու հնարավորություն ունենան։ 

Անդրադառնալով կենցաղին՝ Անին պատմում է, որ սկզբնական տարիներին ոչ լույս կար, ոչ ջուր, և անգամ հույս չկար, որ երբևէ կլինի։ «Կենցաղ կազմակերպելու համար տարրական պայմաններն անգամ բացակայում էին։ Հայրս մոտ 10 կմ ճանապարհ էր անցնում՝ այստեղից, այնտեղից շինանյութ հայթայթելու համար, որ տունը բնակության համար պիտանի դարձներ։ Եվ գտածը տուն էր հասցնում ուսին դրած»,- պատմում է Անին։

Ոտքով միայն շինանյութ չէ, որ գյուղ էին հասցնում։ Մոտակա խանութը Բերձորում էր, որը գյուղից մոտ 60 կմ հեռավորության վրա էր գտնվում, իսկ մեքենա գտնելն  այն տարիներին մեծ խնդիր էր։ «Պատահում էր, որ ստիպված ոտքով էին Բերձոր հասնում, կամ էլ քայլում էին մինչև Վազգենաշեն, որ մեզնից 15 կմ հեռավորության վրա էր գտնվում, և այնտեղից մեքենա գտնում քաղաք հասնելու համար»,- ասում է Անին՝ հավելելով, որ մեկ անգամ իր հայրը ստիպված է եղել ալյուրի պարկը Բերձորից Վերիշեն հասցնել ուսին դրած՝ քայլելով, քանի որ մեքենա չի գտնվել։

«Այդ ամեն դժվարությանը դիմացել ենք, քանի որ դրանում իմաստ կար։ Եթե հողն ազատագրել ես, պետք է բնակեցնես ու շենացնես»,- ասում է Անին։

Հիշում է՝ երբ ամառային արձակուրդներին Երևան էր գալիս՝ մորական տատիկ-պապիկի մոտ, հետո չէր ուզում գյուղ վերադառնալ․ նեղվում էր, որ այնտեղ չունի նույն հնարավորությունները, ինչ Երևանի իր խաղընկերները։ «Յոթ կամ ութերորդ դասարանում էի, ասացի, որ ուզում եմ Երևանում ապրել ու պարի հաճախել։ Հայրս ասաց՝ ուզում ես, կարող ես գնալ, տատիկի ու  պապիկի հետ ապրել։ Ասաց՝ մենք այստեղ ենք ապրում, քանի որ դա կարևոր է, մարդիկ են զոհվել այս  տարածքներն ազատագրելիս ու այստեղ ապրելով այդ մարդկանց պետք է մեր պարտքը տանք։Դրանից հետո այլևս նման խոսակցություն չի եղել»,- պատմում է Անին։

Հարցին, թե Երևանից տեղափոխված ընտանիքն ինչպես է հարմարվել գյուղի կյանքին, արդյոք գյուղատնտեսության ոլորտում գիտելիքների ու փորձի պակասը չեն խանգարել, Անին ասում է, որ ամեն ինչ սովորել են իրենց փորձի վրա։ Հիշում է՝ վերաբնակներին մեկական խոզ և կով էին հատկացրել։ Անասնապահության փորձ չունենալու և թույլ տված սխալների հետևանքով խոզի նորածին գոճիներն են սատկել, կովն էլ ծնելիս է սատկել։ «Բայց հետո մենք շատ խոզեր էլ, կովեր էլ ունեցանք»,- ասում է նա։ Փոխարենը նշում է՝ հողը մշակելիս բախտները միանգամից է բերել, հենց առաջին տարին լավ բերք են ստացել։

Ասում է՝ հետահայաց գնահատելիս հասկացել է՝ վերաբնակներին առաջնահերթ պետք է գյուղատնտեսության վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ տային, որպեսզի մարդիկ իրենց սխալների ու կորուստների վրա չսովորեին։ Ավելին, նա համոզված է՝ եթե վերաբնակեցման ծրագրերը լինեին համակարգված, թիրախային, օգատագործվեր տարածքի ողջ պոտենցիալը, ազատագրված տարածքները շատ ավելի արագ կզարգանային և մարդիկ միայն գիտակցումով չէ, որ կբնակեցնեին այդ տարածքները։

Ասում է՝  պատերազմից առաջ սոցիալական ձեռնարկատիրությանը նվիրված դասընթացի էր մասնակցել և ծրագիր էր մշակել, որպեսզի գյուղում նման ձեռնարկություն հիմնի։ Նախատեսում էր ուտելի խոտաբույսեր և բուժիչ թեյախոտեր հավաքել և վաճառքի հանել։ Ափսոսանքով է նշում, որ նախկինում ոչ իր, ոչ որևէ այլ բնակչի մտքով չի անցել, որ այդ ամենը հնարավոր է վաճառել ու գումար վաստակել։ 

Խոսելով գյուղի սոցիալական վիճակի մասին՝ ասում է, որ 2020-ին այն արդեն կայուն տնտեսություն ուներ, մարդիկ ունեին իրենց կայուն ապրուստը, հասել էին այն փուլին, երբ մարդկանց մտահոգում էր մշակութային կյանքն ու ժամանցը, ոչ թե օրվա ապրուստը։

Հիշելով պատերազմը՝ Անին նշում է , որ այն անսպասելի էր, պատերազմի ելքը՝ առավել ևս։ Քանի որ Վերիշենը Սյունիքի մարզից ընդամենը 50 կմ հեռավորության վրա էր գտնվում, այնտեղի բնակիչներն իրենց գյուղը միշտ դիտարկել են որպես խորը թիկունքային։ Ասում է՝ մտքներով էլ չէր անցնի, որ պատերազմը կարող է իրենց հասնել, քանի որ դա նշանակում էր՝ պատերազմը հասել է ՀՀ։ Պատերազմի ողջ ընթացքին մասնակցել են Անիի եղբայրները, իսկ հայրը՝ որքան թույլ է տվել առողջական վիճակը։ Եվ չնայած տան բոլոր տղամարդիկ առաջնագծում էին, տեսնում էին իրավիճակը, միևնույն է, պատերազմի նման ելքն անսպասելի էր բոլորի համար։ «Հոգեբանական ծանր վիճակում էինք։ Սկզբում մտածում էի, թե ինչ է հնարավոր անել, գոնե իրավաբանորեն, հետո հասկացա, որ բոլորս խամաճիկների դերում ենք ու ոչինչ անել չենք կարող»,- ասում է նա՝ հավելելով, որ պատերազմից ամիսներ անց են միայն ուժ հավաքել ու եղբոր հետ քննարկել մարտի դաշտում տեղի ունեցածը, հրամաններն ու դրանց հետևանքները։

Հայրենազրկվելուց հետո Արտակ Հովհաննիսյանը  կնոջ հետ հաստատվել է Աշտարակի Ագարակ գյուղում։ Անին նշում է՝ ծնողները տեղի ունեցածը շատ ծանր են տանում, ողջ կյանքը կառուցել են մի նպատակի վրա, և այժմ հանկարծ նրանց ասում են, որ այդ ամենը «փուչ» էր։ Հարցազրույցի պահին էլ հայրը  հիվանդանոցում է․ վատառողջ է։ 

Անին վստահեցնում է՝ երջանիկ է, որ իր մանկությունն ու պատանեկությունն անցել են Վերիշենում, այնտեղի կյանքն ու փորձություններն են դարձրել իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Ու չնայած 2015-ին ամուսնանալուց հետո այլևս Վերիշենի մշտական բնակիչ չի եղել, սակայն չի կորցրել կապը հայրենի գյուղի հետ ու չի դադարել լինել վերիշենցի։

Նա վստահ է՝ կորսված հայրենիքը հետ բերելու միակ ուղին կրթությունն է։«Միակ ճանապարհը զարգացվածությունն է։ Իսկ դա հնարավոր է միայն իրական կրթությամբ»,- ասում է նա։ Անին նշում է՝ պատերազմի ժամանակ է հասկացել, թե հայրենաճանաչության որքան պակաս ունենք՝ մարդիկ ոչ միայն տեղանքը չեն պատկերացնում, այլ անգամ գաղափար չունեն այն մասին, որ դրանք մեր հողերն են ու վկայությունն էլ բազմաթիվ հայկական հնամենի հուշարձաններն են։ «Այս պահին ամենակարևորը մեր հասարակության գիտակցության բարձրացումն է։ Պետք է ունենանք գիտակից  մարդիկ, որոնք չեն կառավարվի մեդիայով»,- ասում է նա։ 




 

Քաշաթաղ Վերիշեն Շալուա համայնք խմբագրի ընտրանի կորսված հայրենիք Արցախ Ապրիլյան պատերազմ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին