ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին։
Ինչպես փետրվարի 23-ի ասուլիսում նշեց Թաթոյանը, ինքն այցելել է բերման ենթարկվածներին, այդ թվում՝ լրագրողին, զրուցել ոստիկանների հետ։
Թաթոյանը նշեց, որ բերման ենթարկվածները նշում են, որ ուժ է կիրառվել։ Հարցեր կան՝ կապված բերման ենթարկելու հիմքերի հետ, հավելեց Թաթոյանը։ Սակայն ոստիկանները եւս բողոքում են իրենց նկատմամբ անընդունելի վերաբերմունքից։