f

Անկախ

Օմբուդսմենը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ: Այս մասին նա հայտնել Է փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, որ որոշ պաշտոնյաներ ասում են, թե նա մինչեւ իր ժամկետի լրանալը միակ աշխատած օմբուդսմենն է, Թաթոյանը հեգնանքով նկատել է, որ դա ամենեւին էլ իշխանությունների «մեծահոգի վերաբերմունքի» արդյունքը չէ, այլ սզբունքային դիրքորոշման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է։

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ճնշման փորձեր եղել են՝ ֆինանսական անկախությանն ուղղված ձախողված ոտնձգություն, մեքենաների պարկի կրճատում։ Ավելին՝  գրեթե 2 տարի կառավարությունը չի հաստատում օմբուդսմենի աշխատակազմի դրույքաչափերի ցանկը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ընկալվում է որպես գերատեսչություն, թեեւ դա միակ իրավապաշտպան սահմանադրական մարմինն է, եւ նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս, քան ԱԺ-ի, կառավարության վարչակազմի, վարչապետի կամ նախագահի նկատմամբ։

Այս կապակցությամբ օմբուդսմենը որոշել է դիմել Սահմանադրական դատարան․ այսօր կամ վաղը դիմումը կներկայացվի։

«Որպեսզի նման վերաբերմունքը օմբուդսմենի համար «դաս» չլինի, չընկալվի որպես  «պատիժ», եթե նա իրեն լավ չպահի»,-հավելել է Թաթոյանը:

Հայաստան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին