f

Անկախ

Թաթոյան. Ադրբեջանի ագրեսիան մեկ գրամ անգամ չի նվազել


Կառավարությունը պարտավոր է հրապարակավ բացատրել, թե ինչ է նշանակում առաջարկվող զորքերի հայելային դուրսբերման տարբերակը։ Այս մասին փետրվարի 23-ին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ հայեցակարգը չափազանց անորոշ է եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Քննադատելով իշխանությունների քայլերն ու հայտարարությունները՝ Թաթոյանը կրկին շեշտեց, որ պետք է առաջնորդվել մարդու իրավունքներով։  

«Շատ պատասխանատու մի պաշտոնյա ասում է, որ հարցը լուծվել է առանց սահմանազատման։ Ո՞վ է քեզ տվել նման իրավունք։ Կառուցվող ճանապարհը նույնպես դիտարկվում է։ Ուժերի դուրսբերումը միայն բանակը չէ, դա սահմանապահներն են եւ նույնիսկ, հնարավոր է, արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Թիկունքային ամրություն գրեթե չկա։ Ադրբեջանը ոչ մի գրամ չի նվազեցրել ագրեսիան. Ի՞նչ եք անելու դիվերսիայի դեպքում։ Ո՞վ է ապահովելու միջազգային դիտորդների անվտանգությունը։ Իսկ ինչպե՞ս կարելի է զիջել տարածքային իրավասությունը։ Ճշմարտությունը մեր կողմում է, ինչպե՞ս կարելի է հրաժարվել դրանից»,- վրդովվեց Թաթոյանը։ 

Խոսելով այդ հարցով իշխանությունների հայտարարությունների մասին՝ Թաթոյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը կամ այլ կառույցներ կարող են հեշտությամբ վկայակոչել, որ հայկական կողմն ինքն է ընդունում, որ դա «ադրբեջանական տարածք է»։ «Չի կարելի խնդիրը դիտարկել միայն ռազմական կամ քաղաքական հարթության վրա։ Պետք է հարցը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասաց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ հայկական գյուղերին կից տեղակայված ադրբեջանցի զինվորականները վերահսկում են գյուղացիների մասնավոր կյանքը, ինչը նույնպես նրանց իրավունքների ոտնահարում է։

«Մարդիկ չգիտեն՝ ուր գնալ, որ ադրբեջանցի զինվորներ չհայտնվեն։ Գեղարքունիքում գրավել են աղբյուրների մեծ մասը։ Առանց ջրի գյուղեր կան։ Մարդիկ դույլերով ջուր են տանում հարեւան գյուղերից։ Ինչո՞ւ պետք է մարդիկ տուժեն, եթե հարցը հնարավոր է լուծել։ Մարդիկ պետք է նորմալ ապրեն։ Քարտեզնրի մասին խոսելիս մեխանիկական մոտեցումն անընդունելի է։ Սա լուրջ մոտեցո՞ւմ է։ Պետք է հաշվի առնել ջրային, կադաստրային, անտառային, հողային քարտեզները։ Սա միջազգային մոտեցում է»,- հիշեցրեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, թե «ամեն ինչ լավ է, մենք գնում ենք դեպի խաղաղություն»։ Նա հավելեց, որ Ադրբեջանի իշխանություններին պետք է հայատյացությունը՝ սեփական հասարակությանը խնդիրներից շեղելու համար։

Հայաստան Արման Թաթոյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին