f

Անկախ

Արման Թաթոյան․ ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը բազմապատկվել է


Վերջին տարին բազմապատկվել է Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղղված դիմումների թիվը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաքելությունը ավարտող Արման Թաթոյանը։

Թաթոյանն արձանագրել է, որ իր առաքելությունն ընթացել է բարդ պայմաններում՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, նույն թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը եւ դրան հաջորդած բողոքի ցույցերը։ Հաջորդ տարին նույնպես բարդ էր․ 2018-ի գարնան իրադարձությունները, 2020 թ․-ի հուլիսյան ագրեսիան Տավուշի նկատմամբ, կորոնավիրուսի համավարակը, 2020 թ․-ի աշնանը տեղի ունեցած  44-օրյա պատերազմը։ «Ադրբեջանի կողմից խախտումները շարունակվել են նաեւ պատերազմից հետո։ Եվ ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ պատերազմը շարունակվում է», - նշել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ եթե 2015 թ․-ին եղել է 5214 գրավոր դիմում, 2016 թ․-ին՝ 5113, ապա 2020 թ․-ին՝ ավելի քան 14 700 դիմում, 2021 թ․-ին՝ 21118։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին 2015 թ․-ին ստացվել է 2086 դիմում, 2021 թ․-ին՝ 11735: Հինգ անգամ ավելացել է Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների թիվը։ Ընդ որում, աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը նույնն են մնացել։ Դիմումներն ընդունվում են նաեւ Viber, Watsapp բջջային հավելվածներում, Facebook-ում։

Արման Թաթոյանի պաշտոնավարման վեց տարիների ընթացքում իրականացվել են երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեմ ուղղված ծրագրեր: Եվրոպական կառույցների առաջարկով Հայաստանի փորձն ուսումնասիրում են այլ երկրներում։

Հայաստան Արման Թաթոյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին