ՀՀ պաշտոնատար անձինք իրենք են սրում անհանդուրժողության մթնոլորտը հասարակությունում։ Այս մասին հայտարարել է օմբուդսմենի պաշտոնում առաքելությունն ավարտող Արման Թաթոյանը փետրվարի 23-ի մամուլի ասուլիսում։
Ինչպես ընդգծել է Թաթոյանը, այժմ երկրում անհրաժեշտ է վերականգնել ընդհանուր համաձայնությունը, որը տուժել է ոչ ճիշտ դիսկուրսի հետեւանքով։ Բայց հեռանկարն աղոտ է, խոստովանել է Թաթոյանը։ «Նախկինների» ու «նորերի», «սեւերի» ու «սպիտակների» պիտակավորումները բաժանել են հասարակությունը»,- հիշեցրել է Թաթոյանը՝ ներողություն խնդրելով եւ թվարկելով հասարակությունում շրջանառվող պիտակները։
«Ֆեյք էջերը կազմակերպված հարձակում են կատարում։ Դա նպաստել է ատելության մթնոլորտի աճին։ Պետության համար լրջագույն աշխատանք կա։ Իսկ նա ինքն է նպաստում եւ «պայքարում» անթույլատրելի մեթոդներով։ Ընտրությունների ժամանակ վիրավորանքների հետ կապված իրավիճակը բարձրացրին գագաթնակետին, իսկ երկու ամիս հետո քրեականացրին, իրավիճակը միայն ավելի վատացավ։ Նոր հոդվածը միայն պաշտպանում է պաշտոնյաներին, եւ բոլորովին չվերացրեց հայհոյանքը հանրային դիսկուրսից։ Քրեական օրենսգրքի միջոցով ոչ թե երկու ամսվա, այլ երկար տարիների աշխատանքը կկարողանա ուղղել իրավիճակը։ Պաշտոնյաներն անթույլատրելի հայտարարություններով միայն նպաստում են մթնոլորտի շիկացմանը»,- նշել է Թաթոյանը։