f

Անկախ

Արման Թաթոյան․ Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտումներ


Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտումներ։ Այս մասին փետրվարի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանը։

«Դա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումներ եւ տեղավորվում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեջ։ Վարձկաններ, արգելված զենք, քիմիական զենք, սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր, բնակավայրերի թիրախավորում։ Արմատներն այդ երկրի իշխանությունների վարած ատելության քաղաքականության մեջ են։ Սա ոչ թե հռետորաբանություն է, այլ քաղաքականություն բոլոր ոլորտներում, եւ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի աղբյուր։ Խախտումները հիմա էլ շարունակվում են սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ», - ընդգծեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց քաղաքացիներին՝ հայտարարելով, որ խաղաղության թեզը կեղծ է։

«Պահանջեք պաշտոնյաներից, թող երաշխիքներ ներկայացնեն։ Հակառակ դեպքում նրանք խոսում են քաղաքական շահերից կամ չեն գիտակցում, թե ինչի մասին են խոսում։ Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մեր հասարակությանը խաղաղության կեղծ խոստումներով քնեցնեն։ Պատերազմ ոչ ոք չի ուզում, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թյուրիմածության մեջ գցեն։ Հակամարտությունը ավարտված չէ։ Մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները», - կոչ արեց Թաթոյանը։

Նա կրկին ընդգծեց, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն հայկական բնակավայրերին սահմանակից տարածքները։ «Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Առանձին պաշտոնյաներ լեգիտիմացնում են նրանց ներկայությունը, հետո ասում են՝ չի կարելի հետ տանել», - նշեց Թաթոյանը։ 

Հայաստան Արման Թաթոյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին