f

Անկախ

Արման Թաթոյան․ Արդարադատության նախարարը չունի մասնագիտական տարրական գիտելիքներ


Արդարադատության նախարարի հայտարարությունները «դաբրո» են իրավապահ մարմիններին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելու իրենց փորձերում։ Այս մասին փետրվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Թաթոյանը ավարտում է  Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր առաքելությունը եւ նրա մտահոգությունը վերաբերում է, ընդհանուր առմամբ, օմբուդսմենի ինստիտուտին։

Պատասխանելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վերջին հայտարարությունների մասին հարցին, թե օմբուդսմենը իրավասու չէ դատելու «դատական գործի» մասին, Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի հայտարարությունները գնահատել է որպես անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական, անգամ ծանր վիրավորանքի հատկանիշներ պարունակող։

Թաթոյանը հիշեցրել է, որ օրենքը, որին հղում է անում Անդրեասյանը, գրվել է իր անմիջական մասնակցությամբ եւ ենթադրում է չմիջամտություն գործընթացին:

«Ընդամենը։ Արդարադատության նախարարը չունի մասնագիտական տարրական գիտելիքներ», - նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ նախարարը, իր գործունեության բնույթի բերումով պարտավոր է իմանալ քննիչի կողմից անցկացվող նախնական քննության եւ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելուց հետո սկսվող դատական գործընթացի միջեւ եղած տարբերության մասին։

Թաթոյանի գնահատմամբ՝ իր սիրալիր հայտարարություններով Անդրեասյանը «դաբրո» է տալիս իրավապահ մարմիններին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելու իրենց փորձերում։

«Այդպես նրանք կարող են հասնել նրան, որ թույլ չտան այցելել ձերբակալվածներին։ Զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը եւ իրեն թույլ է տալիս սիրողական հայտարարություններ», - նկատել է Թաթոյանը՝ անթույլատրելի համարելով ՄԻՊ-ի աշխատանքի վերաբերյալ մտացածին պատճառանքները եւ պիտակավորումները։

Հայաստան Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին