f

Անկախ

Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ


‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում:

Քննարկման մասնակիցներին ողջունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը՝ նշելով, որ կազմակերպության գլխավոր առաջնահերթությունն է, որ բոլոր երեխաների համար հասանելի լինի որակյալ կրթությունը: Նա փաստել է, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթում ամփոփվել են կրթության ոլորտի դրական և բացասական կողմերը, կատարվել է հսկայական վերլուծական աշխատանք, որն էլ հենց հանդիսանում է ծրագրի հիմքը: Քրիսթինե Վայգանդը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է այն ընդհանուր տեսլականը, որն օգնելու է կրթության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելուն: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին կրթության ոլորտի առանցքային փաստաթղթի հանրային քննարկմանը մասնակցելու համար: «Հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին՝ մենք տարբեր ձևաչափերով կազմակերպում ենք հանրային քննարկումներ՝ քաղաքացիների և կրթության առաջնային շահառուների կարծիքները հավաքագրելու համար: Փաստաթուղթը միշտ էլ բարելավման կարիք ունի, հետևաբար կարևորում ենք հնչած բոլոր նկատառումները և, առանձնահատուկ, զարգացման գործընկերների կարծիքները: Փաստաթղթում ամրագրված առաջնահերթությունները կօգնեն, որպեսզի զարգացման գործընկերները մինչև 2030 թվականն ավելի մեծ ռեսուրսներ ուղղորդեն դրանց ուղղությամբ և շարունակեն երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ նախանշված հավակնոտ թիրախներին հասնելու համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը քննարկման կազմակերպման, ինչպես նաև ֆինանսական գնահատականի և այլ հարցերի շուրջ ցուցաբերած աջակցության համար: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր հերթին նշել է, որ փաստաթղթի նախագծում տրված է կրթության ոլորտի օբյեկտիվ գնահատականը՝ հույս հայտնելով, որ քննարկման ընթացքում կհնչեն արժեքավոր առաջարկներ: 

Քննարկման կազմակերպիչների ողջույնի խոսքերից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

Նրանք գոհունակություն են հայտնել փաստաթուղթը զարգացման գործընկերների հետ քննարկելու և նրանց արձագանքները լսելու վերաբերյալ, քանի որ ծրագրում առկա վերլուծությունները, իրավիճակի ախտորոշումը և նպատակադրումները ոչ միայն ԿԳՄՍ նախարարության, այլև գործընկերների հետ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը, Ժաննա Անդրեասյանը՝ նախադպրոցական, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, իսկ Կարեն Թռչունյանը՝ բարձրագույն կրթության ոլորտներում մինչև 2030 թվականը վերին մակարդակի հիմնական որակական ցուցանիշները, ռազմավարության հիմնական թիրախները և սկզբունքները

Բանախոսների զեկույցներից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում ներկաները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին նախագծի մասնակցային քննարկման համար և ընդգծել, որ ներկայացվել է բավականին առաջադեմ փաստաթուղթ: Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկներով և դիտարկումներով, ինչպես նաև հարցեր ուղղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներին: Հարցերը մասնավորապես վերաբերել են ազգային գնահատման ավելի ընդհանրական համակարգ ունենալուն, դպրոցների կառավարման նոր համակարգին, ուսուցիչների վարձատրությանը, սոցիալական բաղադրիչի ներառմանը, որոշ առարկաների գծով ուսուցիչների պակասին, մանկավարժական կրթությանը, դպրոցներում քննադատական մտածողության զարգացմանը, սահմանամերձ համայնքների դպրոցներին, համընդհանուր ներառական կրթությանը, ազգային փոքրամասնությունների համար որակյալ կրթության ապահովմանը, ոչ ֆորմալ կրթության ձևերի հստակեցմանը, բարձրագույն կրթության միջազգայնացմանը և այլ խնդիրների: 

Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար: Նա վստահեցրել է, որ հնչած բոլոր արժեքավոր առաջարկները և նկատառումներն անպայման հաշվի կառնվեն փաստաթղթի լրամշակման ընթացքում: Արթուր Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ծրագիրը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/4013/about)՝ բոլոր քաղաքացիներին և շահառու խմբերին հորդորելով մինչև մարտի 1-ը ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու նկատառումները:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին