Ավստրալիայի Ֆիլիպ կղզում ապրող փոքրիկ պինգվիններին սկսել են առավել հաճախ հայտնաբերել մարդկանց նետած դիմակների մեջ խճճված: Ըստ Sydney Morning Herald պարբերականի, բնապահպանները դրա հետ կապված վախենում են թռչունների պոպուլյացիայի կայունությունից: Գրում է Gazeta.ru-ն։
Արգելոցի աշխատակիցները շեշտում են բնությունը հարգելու անհրաժեշտության մասին և հայտնում, որ իրենք կարող են կանոնավոր կերպով վերահսկել կղզու բնակիչ 40000 պինգվիններից 5% ոչ ավելին:
«Թռչնի համար այնքան հեշտ է խճճվել դիմակի մեջ, բայց դժվար է դուրս գալ… պինգվինները չունեն այն պլաստիկությունը, որ այն հանեն, եթե խճճվեն», - իր փորձով կիսվել է հետազոտող Պաուլա Վասիակը:
Մելբուրնից 125 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Ֆիլիպ կղզում է գտնվում աշխարհի պինգվինների ամենամեծ գաղութը: