Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 427 միլիոն դեպք։ Գրում է Gazeta.ru-ն։
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 23-ի դրությամբ կազմել է 427 358 056։
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 5,904,723 մարդ։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման և մահացության աճի մասին։
Վարակման դեպքերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։