Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին եւ հայտարարել Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին նշվում է Զելենսկու ուղերձում, որը տեղադրվել է Facebook-ի նրա պաշտոնական էջում:
«Այսօր նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքներին եւ մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին: Ուկրաինայի շատ քաղաքներում լսվել են պայթյունների ձայներ: Մենք ռազմական դրություն ենք մտցնում ամբողջ երկրի տարածքում: Րոպեներ առաջ ես զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: ԱՄՆ-ն արդեն սկսել է համախմբել միջազգային աջակցությունը: Այսօր մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է պահպանել հանգստություն, հնարավորինս մնացեք տանը: Մենք աշխատում ենք, բանակն աշխատում է, Ուկրաինայի անվտանգության սեկտորն ամբողջությամբ աշխատում է: Մշտապես ձեզ հետ կապի մեջ կլինեմ ես, Ուկրաինայի կառավարությունը»,-հայտարարել է Զելենսկին: