f

Անկախ

Ծաղրածուների բերած հեղափոխական արյունը. Անդրանիկ Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները տեղի են ունենում սիրո, հանդուրժողականության, ոչ բռնության, թռիչքաձև աճի, հակակոռուպցիոն կարգախոսների ներքո, բայց բերում են ավելի մեծ թալան, անկում, ավերածություններ և մահեր։

Հեղափոխության հումքն արյունն է։ Հատկապես երբ այդ հեղափոխությունը դրսից է կառավարվում կամ դրսի ուժերը փայ են մտնում հեղափոխության մեջ։ Այդպես եղավ Վրաստանում (2008թ․), Ուկրաինայում (2014թ․), Հայաստանում (2020թ․) ու հիմա կրկին Ուկրաինայում։ Դրանից առաջ Ադրբեջանի ծաղրածուն՝ Էլչիբեյը, իր ժողովրդին տարավ պարտության (հաղթողը տվյալ դեպքում մենք էինք)։

Հեղափոխության հաշվեկշռում տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը գրանցվում են հեղափոխական ծաղրածուների ակտիվում։ Սահակաշվիլին, Պորոշենկոն, Փաշինյանը, Զելենսկին փայլուն կատարել և կատարում են իրենց դերը՝ սեփական ժողովուրդներին ուղարկելով մսաղացի մեջ։ Չէ՞ որ նրանք սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։

Ուկրաինական զարգացումներին հետևելիս սև սրտի միակ մխիթարանքն այն է, որ տգիտությունը, մեծերի կռվում մանրադրամ դառնալը, ծաղրածուների իշխանություն ձևավորելը, միայն մեզ չէ ներհատուկ։

Վերափոխելով դասականին՝ կարող ենք ասել, որ բոլոր «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները նման են իրար, բայց դրանց արդյունքում տուժած ժողովուրդները ողբերգություն են ապրում յուրովի։

Սարսափելին այն է, որ այս խառն ու դրամատիկ ժամանակահատվածում Հայաստանի կառավարման ղեկին պարտության, տգիտության և արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին