f

Անկախ

Քյարիզների և ստորգետնյա այլ դատարկությունների  քարտեզագրումը կենսական է Գյումրու համար․ գիտնական


Գյումրին ունի քյարիզների բարդ ու խճճված ցանց, որի մանրակրկիտ ուսումնասիրությունը քաղաքի համար կենսական նշանակություն ունի․ հնարավոր էկոլոգիական աղետների կանխարգելումից մինչև զբոսաշրջային  պոտենցիալ ունեցող հուշարձանների բացահայտում։

Գյումրի  քաղաքի գեոէկոլոգիական խոցելիությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքը  պարբերաբար  կրում  է բնական  և  անթրոպոգեն ազդեցություններ, որոնք հանգեցնում են տարածքի  օդային, ջրային և երկրաբանական  միջավայրերի  աղտոտմանը և վտանգավոր գործընթացների առաջացմանը: Ներկայումս  քաղաքի  և  հարակից  տարածքներում  ակտիվացել են մի շարք  արտածին  երկրադինամիկ  գործընթացներ և երևույթներ (փլուզումներ, նստեցումներ, ենթաջրակալում), որը հիմնականում պայմանավորված է քաղաքի ստորգետնյա տարածքում բնական և տեխնածին տարատեսակ ստորգետնյա ուղիների և դատարկությունների առկայությամբ:
 Այս տեսանկյունից առավել մեծ ուշադրության են արժանի քյարիզները, որոնք հանդիսանալով պատմական Գյումրիի արհեստավորների ինժեներական մտքի իրականացման վառ օրինակ, այսօր ևս չեն կորցրել իրենց  կիրառական նշանակությունը: Դրանց մի մասը գյումրեցիների կողմից կառուցվել և շահագործվել են դեռևս 18-19 դարերում,   գուցե ավելի վաղ։ Քյարիզները եղել  են քաղաքի ջրամատակարարման միակ և շատ հուսալի միջոցը․ այդ  ջրերն օգտագործել են նաև քաղաքի նախկինում հայտնի բաղնիքները, գարեջրի և աղյուսի գործարանները, տեքստիլ կոմբինատը և այլ ձեռնարկություններ:
Քյարիզներն ուղղահայաց ջրհորներից և  ստորգետնյա ջրատարներից բաղկացած համալիրներ են և ծառայում են  որպես միջոց գրունտային ջրերը ինքնահոս եղանակով տեղափոխելու և երկրի մակերես հանելու համար՝ առանց  էներգիայի որևէ աղբյուր օգտագործելու։ Քյարիզները համարվում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մեծագույն հայտնագործություններից մեկը, որոնք  առ այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը։ Համաձայն որոշ  հեղինակների՝ քյարիզների կառուցման առաջին պատմական տվյալները կապված են Ուրարտուի  հետ մ․թ․ա․ 9-8-րդ դարերում, իսկ քյարիզների հայրենիք համարվում է Իրանը, որտեղ ներկայում կենտրոնացված է  աշխարհի քյարիզների 60 տոկոսը, և որոնց ընդհանուր երկարությունը կազմում է  160 հազար կմ։ ՀՀ  տարածքում քյարիզներ կան գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Բավականին զարգացած քյարիզների ցանց կա նաև Արցախի տարածքում։ 

ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատողներն ուսումնասիրել են Գյումրու կենտրոնական հատվածում քյարիզների տարածման օրինաչափությունները և պարզել՝ ցանցը շատ խճճված է, օրինաչափություններ, որպես այդպիսին, չկան և քաղաքի քյարիզների ամբողջական քարտեզագրման համար պետք է ժամանակակից սարքավորումներով ուսումնասիրություններ իրականացնել քաղաքի ողջ տարածքում։ Ինստիտուտի  հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի  գիտաշխատող  Ռոլան Գասպարյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ 19-20-րդ դարերում քյարիզները Գյումրիում  ջրամատակարարման հիմնական միջոցն են եղել։ Ներկայում էլ քյարիզները կան, բայց նպատակին այլևս չեն ծառայում, մինչդեռ դրանց ջրով  հնարավոր է առնվազն քաղաքի կանաչ տարածքների ոռոգման հարցը լուծել։ Գասպարյանն աում է՝ թե քաղաքային իշխանությունները, թե քաղաքացիները  և թե քաղաքում շինարարություն իրականացնողները հաճախ լուրջ չեն վերաբերում քյարիզներին, ինչն էլ արդեն էկոլոգիական խնդիրների է հանգեցնում։ 
«Առ այսօր Գյումրու քյարիզները կան, բայց որպես ջրամատակարարման աղբյուր չեն օգտագործվում, քանի որ  մեծ մասը քանդվել է  երկրաշարժի և  շինարարական անփույթ աշխատանքների հետևանքով։ Շինարարության ժամանակ, երբ  հանդիպում են քյարիզի, փոխանակ քաղաքապետարանին կամ մեր ինստիտուտին  տեղյակ պահեն, խցանում են այն ու անցնում առաջ։ Դրա հետևանքով քյարիզում ջրի մակարդակը բարձրանում է, և հարակից  տները սկսում են խոնավանալ, փլուզումներ են տեղի ունենում։  Նմանատիպ երևույթներն արդեն սովորական են դարձել Գյումրու համար։ Իսկ որոշ մարդիկ ընդհանրապես  կոյուղիներն են միացնում քյարիզներին։ Անձամբ շատ եմ հանդիպել  նման երևույթի, երբ քյարիզի ջուրն աղտոտված է կոյուղաջրերով, բայց թե ով և որտեղից է միացրել, շատ դժվար է պարզել»,- ասում է Գասպարյանը։ 
Նա նշում է, որ Գյումրիում քյարիզների առաջին գիտական ուսումնասիրությունն իրականացրել է ԵՊՀ  պրոֆեսոր, գյումրեցի  Վարդգես Ավետիսյանը։ Նա կազմել է քաղաքի գլխավոր քյարիզների տարածման սխեման, որն էլ Երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողներն  իրենց ուսումնասիրություններով լրացրել են ու ճշգրտել։ «Ներառել ենք նաև փլուզումները և  վտանգավոր տեղանքները»,- ասում է Գասպարյանը՝ հավելելով, որ դեռ երկրաշարժից հետո իրականացված ուսումնասիրությունների ժամանակ են պարզել՝ քաղաքի պայմաններում,  որտեղ առկա են տարաբնույթ էլեկտրամագնիսական և մեխանիկական խանգարող գործոններ, բավականին բարդ խնդիր է քյարիզների որոնումը երկրաֆիզիկական մեթոդներով և դրա համար անհրաժեշտ են ժամանակակից բարձր ճշգրտություն ունեցող  սարքավորումներ, մասնավորապես՝ գրավիմետրներ, գեոռադարներ և էլեկտրահետախուզական տամոգրաֆներ:
«Դրանք բավականին թանկարժեք են։ Տարիներ շարունակ ինստիտուտն այդ սարքավորումները ձեռք բերելու փորձեր է կատարել, բայց անօգուտ։ Անգամ քաղաքի  քյարիզների համալիր ուսումնասիրության համար նախկին կառավարության կողմից կազմված փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հիմք չհանդիսացավ, որ սարքավորումներ ձեռք բերելու և հետազոտություններ իրականացնելու  համար որոշակի,  գոնե սիմվոլիկ գումար հատկացվեր ինստիտուտին»,- ասում է Գասպարյանը։
Նա նշում է, որ տարիներ շարունակ իրենց նախաձեռնությամբ ու ջանքերով ուսումնասիրել են քյարիզները, փլուզումների ու նստեցումների պատճառ դարձող հարակից այլ դատարկությունները։ Արդյունքում ինստիտուտի ջանքերով մշակվել ու կազմվել է Գյումրի քաղաքի կենտրոնական մասի գեոէկոլոգիական իրավիճակի սխեմատիկ քարտեզը, որի վրա առանաձնացվել են  քաղաքի գլխավոր քյարիզները և նրանց ճյուղավորումները,  պահպանված  ջրհորները, փլուզումային տեղամասերը, ինչպես նաև անհայտ նշանակության ստորգետնյա կառույցները և այլն։ Մշակվել և կազմվել է քաղաքի գլխավոր քյարիզների երկչափ բնութագրական մոդելը։ Իրականացվել է  հայտնաբերված քյարիզների և այլ բնական դատարկությունների տիպերի դասակարգում․ հայտնաբերվել են կավից, սովորական տուֆից և անգամ փայտից պատրաստված ջրատար խողովակներ։
Գիտնականների եզրակացությունը մեկն է՝ Գյումրիի տարածքում ստեղծված ստորգետնյա դատարկությունների փլուզումների և նստեցումների հետ կապված հիմնախնդիրը ունի գիտական, բնապահպանական և կիրառական նշանակություն և պահանջում է հրատապ լուծում։

Հարցին՝ ընթացիկ տարում գիտության ֆինանսավորումն ավելացել է, փորձել են արդյոք կրկին դիմել՝ հետազոտությունները ֆինանսավորելու առաջարկով, Գասպարյանը բացասական պատասխան է տալիս։ Ասում է՝ հետպատերազմյան փուլում այլ հարցեր են առաջնային դարձել,բայց դրանից քաղաքին սպառնացող հնարավոր վտանգները չեն պակասել։ Նա  նշում է՝ գիտնականներն ունեն լուծումներ քաղաքի խնդիրների համար, բայց նրանց սատար կանգնող չկա, այն է՝ պետք է աջակցել ժամանակակից սարքավորումներով և որոշակի գումար հատկացնել  այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Գասպարյանն ասում է, որ հետագա առավել մանրակրկիտ աշխատանքների համար իրենց ինստիտուտի գիտաշխատողների կողմից  ստեղծված սարքավորումները բավարար չեն։ Օր առաջ պետք է իրականացնել քաղաքի ստորգետնյա տարածքի  համալիր էկոերկրաֆիզիկական և ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ։ «Անհրաժեշտ է  մշակել և ներդնել Գյումրի քաղաքի համալիր էկոմոնիտորինգի համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել և կանխատեսել շրջակա միջավայրի փոփոխությունները կապված բնական և  տեխնածին ազդեցությունների հետ։ Մոնիտորինգի համակարգի տվյալները հնարավորություն կտան քաղաքի տարածքում շենքերի վերակառուցման, ամրացման  և նորերի կառուցման նպատակով կայացնել գիտականորեն հիմնավորված  կառավարման և նախագծային որոշումներ, ինչպես նաև կստեղծեն լուրջ նախադրյալներ քաղաքի ջրամատակարարման և մասամբ ջրահեռացման խնդիրները լուծելու համար»,- ասում է Գասպարյանը։
Խոսելով մոնիտորինգային համակարգի անհրաժեշտության մասին՝ Գասպարյանը նաև մեկ այլ խնդիր է մատնանշում՝ հավելելով, որ աղետների մասին խուճապ առաջացնող հայտարարություններ անել չի սիրում, բայց խնդիրն ունի հրատապ գործողությունների կարիք։

Ասում է՝ Գյումրու կենտրոնական մասով՝ հրապարակի  և Ռուսթավելի փողոցի տակով անցնում է Գյումրի գետակը։ 1926թ․ երկրաշարժից հետո Գյումրի բաց գետակի վրա քարից կամարատիպ ջրատար են կառուցել և գետը ծածկել են։ «Տարիների ընթացքում դա մեծ օգուտ տվեց, դրենաժային համակարգի ջրերը լիցքաթափվում էին գետի մեջ, և ջրերի մակարդակը Գյումրիում կարգավորված էր, ճահիճներ չկային, իսկ նախկինում  կենտրոնական մասում  ճահիճներ են եղել,- ասում է Գասպարյանը։- Հետագա տարիներին գետակի երկու մետրից ավել բարձրություն ունեցող ստորգետնյա հատվածը տարաբնույթ աղբի կուտակումների արդյունքում  լցվել է և այսօր մնացել է մոտ մեկ մետր ազատ տարածք»։

Նա նշում է, որ վերջին տարիներին այդ հատվածում մի քանի  անգամ փլուզում տեղի ունեցել է, բարեբախտաբար զոհեր չեն եղել։ Բայց պատահարը դաս չի եղել քաղաքի իշխանությունների համար և գիտնականների ահազանգերին ականջալուր լինող չկա։ 

«Առաջին հերթին պետք է այդ հարցը  լուծել, եթե հանկարծ Յոթ վերք եկեղեցու մոտ տեղի ունենա խցանում, ո՞ւր են գնալու ջրերը, միանգամից ջրի մակարդակը կբարձրանա և  քաղաք կենտրոնական մասը կողողի»,- ասում է Գասպարյանը՝ հավելելով, որ դիմելով  ԱԻՆ ներկայացուցչին  հարց է հղել՝ ունե՞ն արդյոք գործողությունների ծրագիր նման զարգացման պարագայում, ինչին ի պատասխան լսել է՝ երբ նման բան տեղի ունենա, կորոշեն, թե ինչ անեն։
Գասպարյանն ասում է, որ այս ջրատարի հիմնախնդրի լուծում չէ նաև թունելը մաքրելը, քանի որ ջրատարի երկաթյա կոնստրուկցիաները դեֆորմացված են , պատերը երկրաշարժի հետևանքով թուլացել են և որոշ հատվածներում փլուզվել, իսկ կուտակված աղբը փաստորեն ստանձնել է պատվարի դեր, և մաքրելու պարագայում պատերը կարող են փլուզվել։
Գիտնականի կարծիքով ստեղծված իրավիճակում այս ջրատարի հետ կապված բարդագույն հիմնախնդրի լուծման տարբերակներ գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որի կազմում կլինեն գեոմեխանիկ, երկրաբան, հիդրոերկրաբան ,երկրաֆիզիկ, սեյսմոլոգ, ճարտարապետ, շինարար, ճարտարագետ:
 

գիտություն Գյումրի երկրաֆիզիկայի ինստիտուտ ՀՀ ԳԱԱ գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին