f

Անկախ

Մարիամ Մկրտչյան․ «Երբ նստում եմ տախտակի առջև, փորձում եմ գտնել դիրքի լավագույն քայլը»


2022 թվականի Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և չեմպիոնի կոչումը նվաճեց կանանց միջազգային վարպետ երիտասարդ և հեռանկարային մարզուհի Մարիամ Մկրտչյանը։ 
Մարիամը տպավորիչ պարտիաներ անցկացրեց․ վերջին տուրով հաղթելով Մարիա Գևորգյանին՝ վաստակած 7 միավորով ճանաչվեց լավագույնը։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով՝ խոսելով հաղթական տրամադրվածության մասին։


-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Բավական երկար նախապատրաստական շրջան եմ անցել՝ շուրջ 6 ամիս։ Քանի որ առաջին համարով էի հանդես գալու, տրամադրված էի մարտական։ Անպայման ցանկանում էի հաղթողի կոչմամբ ավարտել մրցաշարը։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։


-Վաստակած 7 միավորով դարձաք ստուգատեսի հաղթող։ Հատկապես վճռորոշ էր վերջին պարտիան Մարիա Գևորգյանի հետ․ հավասար միավորներ ունեիք։ 
-Մրցաշարը սկսեցի բավական անհաջող, 2-րդ տուրից հետո գտնվում էի վերջին հորիզոնականում, քանի որ չէի կարողացել ոչ մի միավոր վաստակել։ Այդ ամենից հետո փորձեցի մնացած 7 տուրերում ուղղակի լավ շախմատ խաղալ և բաց թողնել լարվածությունը։ 
Վերջին պարտիան ամենակարևորն էր, քանի որ դրա ելքից էր կախված՝ կդառնայի հաղթող, թե կզբաղեցնեի 3-րդ հորիզոնականը։ Քանի որ   առաջին 2 տուրերն անհաջող էին եղել, կարելի է ասել, ամբողջ նեգատիվը թողել էի այնտեղ և վերջին տուրում ավելի հանգիստ մոտեցա խաղին։ Կարողացա ինձ հավաքել և պարզապես խաղալ։
Մրցակիցներս բոլորն էլ բավական ուժեղ էին, ես ոչ ոքին չեմ թերագնահատում։ Նշեմ, սակայն, որ ինձ համար կապ չունի, թե այդ օրը ով է հակառակորդս, ես աշխատում եմ, որպեսզի իմ խաղը լինի բարձր մակարդակի վրա։


-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Հաղթանակը կարևոր էր նրանով, որ ընդգրկվեցի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Յուրաքանչյուր ձեռքբերում արդարացնում է այն աշխատանքն ու չարչարանքը, որը մարզիկը ներդրել է այդ ճանապարհին, այդ բարձունքին հասնելու համար։
Նշեմ, որ հաղթանակի ճանապարհին ինձ  օգնել են իմ մարզիչները՝ Արարատ Սանթրյանը, Սևակ Բաղդասարյանը, Վահե Բաղդասարյանը, Արտաշես Մինասյանը, մայրիկս։ Նրանց շնորհիվ հասա այս ամենին, ինձ հոգենաբորեն պատրաստեցին, ինչ արդյունքում էլ կարողացա լավ հանդես գալ Հայաստանի առաջնությունում։


-Հաղթելով՝ համալրեցիք Հայաստանի հավաքականի կազմը․ կա՞ պատասխանատվություն։
- Անհատական մրցաշարերում հաճախ եմ հանդես եկել՝ ներկայացնելով Հայաստանը Եվրոպայի, աշխարհի պատանեկան առաջնություններում, բայց այստեղ զգացմունքները լրիվ այլ են։ Իհարկե,  պատասխանատվություն կա, առանց դրա չի կարող լինել, բայց այն չպետք է խանգարի  խաղին։ 


-Ինչպե՞ս մուտք գործեցիք շախմատի զարմանահրաշ աշխարհ։
- Շախմատ խաղին առաջին անգամ ծանոթացել եմ դպրոցում, երբ հանրակրթական ծրագիր մտավ «Շախմատ» առարկան։ 2-րդ դասարանից սկսեցինք անցնել, 3-րդից՝ սկսել եմ հաճախել։ Խաղը գրավեց ինձ․ մինչ այդ չէի տեսել խաղ, որտեղ կարևոր չեն տարիքը, սեռը։ Կարող ես խալալ ցանկացածի և հաղթել։ Երբ նստում եմ տախտակի առջև, փորձում եմ գտնել դիրքի  լավագույն քայլը, և աշխատում եմ ուշադրություն չդարձնել  հակառակորդիս։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում կան միջազգային մրցաշարեր, որոնց պատրաստվում եմ մասնակցել, բայց գլխավոր մրցաշարը համաշխարհային օլիմպիադան է, որն անցկացվելու է հուլիսի 26-ից օգոստոսի 8-ը Մոսկվայում։ Չեմ սիրում խոսել իմ նպատակների մասին․ միշտ մտածել եմ, որ պետք է նախ գործել, հետո  բարձրաձայնել։ 
Նշեմ, որ շախմատից դուրս ունեմ նաև այլ զբաղմունքներ, բայց իմ առջև նպատակ եմ դրել, որին հասնելու համար պետք է շատ ժամանակ տրամադրեմ մարզաձևին, քանի որ առանց դրա անհնար է, որևէ բանի հասնել։


 

Շախմատ Սպորտ Հայաստանի առաջնություն չեմպիոն Մարիամ Մկրտչյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին