f

Անկախ

Պատերազմի չպատրաստվողները միշտ միայնակ են մնում


Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը միայնակ է կռվում Ռուսաստանի դեմ։ Այս հայտարարությունը լսելով` ոմանք ծաղրում են նրան, թե բա քո Արևմուտքը քեզ քաշեց։ Քանի որ նման իրավիճակում նաև Հայաստանն է եղել, երբ արևմտամետներն էին ծաղրում Ռուսաստանի չօգնելը, ապա պետք է մեկընդմիշտ հասկանալ մի բան։

Իսկ Արևմուտքը երբևէ խոստացել էր պատերազմել ռուսների դեմ կամ ռուսները երբևէ խոստացել էին Ադրբեջանի դեմ պատերազմել? Սեփական ակնկալիքներն ու հույսերը կամ պատրանքները չպետք է շփոթել իրականության հետ։

Դաշնակցային հարաբերությունները շատ կոնկրետ են, դրանց իմաստը կոլեկտիվ անվտանգությունն է, այն ցանկությամբ չի ստեղծվում կամ խոստումներով։ Այն առաջանում է օբյեկտիվորեն կոնկրետ շահերի կոնկրետ համադրման պարագայում։

Եթե այդ անվտանգության մի օղակը չի կարողանում ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը, ապա չի ստացվում նաև կոլեկտիվ անվտանգությունը։ Ուկրաինան չի պատրաստվել պատերազմի, լինելով թույլ` միաժամանակ չի գնացել խնդրի խաղաղ կարգավորման։

Նման անպատասխանատվությունը պատերազմի ու խաղաղության հարցերում բերում է մեկուսացում։ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, հնարավոր ցանկացած ձևով և կարողանալով ստեղծել սեփական անվտանգային միջավայրը, ունեցավ նաև իրեն աջակցող դաշնակից ի դեմ Թուրքիայի։

Հայաստանը չէր պատրաստվում պատերազմի, Հայաստանը միշտ պատրաստվում էր զիջումների։ Ռուսական գործոնը, որպես կոլեկտիվ անվտանգության բաղադրիչ, զսպում է Թուրքիայի ուղղակի ներխուժումը Հայաստան։ Բայց Ադրբեջանի պարագայում միայնակ էինք, քանի որ դա բացառապես մեր պատասխանատվության գոտին է։

Եթե դու ինքդ պատասխանատվության քո սեփական գոտում ի վիճակի չես հաղթել, ապա ում ես դու պետք, որպես դաշնակից։ Դու թույլ օղակ ես, որը խաթարում է անվտանգության կոլեկտիվ համակարգը։ Ուկրաինան կդառնար ՆԱՏՕ-ի անդամ, եթե արժանի լիներ դրան, կարողանար ապահովել սեփական անվտանգությունը, գոնե այնպես պաշտպանվեր, որ ռուսական բանակը այդքան հեշտ չներխուժեր ու չխորանար։

Ֆինլանդիան, օրինակ, ժամանակին լավ ապտակեց հզոր կարմիր բանակին, փաստացի պարտության մատնեց, բայց որոշակի զիջումներով Ֆինլանդիան ապահովեց իր անվտանգային միջավայրը` դառնալով չեզոք երկիր։ Ֆինլանդիային շատ են ցանկանում ներքաշել ՆԱՏՕ, քանի որ օգտակար դաշնակից է, բայց չցանկանալով անկապ կոնֆլիկտներ ռուսների հետ, Ֆինլանդիան պահպանում է չեզոքությունը և կառուցել է բարեկեցիկ երկիր։

Ֆիններն ասում են, որ կդիմեմ ՆԱՏՕ-ի անդամակցության, եթե լինի իրենց ազգային անվտանգության ռեալ սպառնալիք։ Այսինքն` ռուսներին դրանով հենց զսպում են, մինչ այդ կարողանալով նրանց մարտի դաշտում զսպել։ Ուկրաինան Ֆինլանդիա չէ, հետևաբար չի էլ կարող ունենալ չեզոք կարգավիճակ։ Պուտինը չի պայքարում, որ Ուկրաինան լինի չեզոք, նա ցանկանում է, որ Ուկրաինան լինի ռուսական։

Իսկ Ադրբեջանը, կարողանալով մարտի դաշտում հաջողության հասնել, փաստացի արդեն ձեռք է բերել չեզոք կարգավիճակ` գերազանց հարաբերություններ ունենալով թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հետ, նաև Իրանի հետ։ Իսկ Հայաստանը մնացել է մեկուսացած, քանի որ տարիներով պատրաստվել է ոչ պատերազմի, ոչ էլ խաղաղության։ Հայաստանը ոչնչի չի պատրաստվում, հետևաբար ստանում է ոչինչ։ Եվ դա շարունակվում է։

Տիգրան Խաչատրյան ՖԲ Գրառում Պատերազմ Ուկրաինա Ռուսաստան Ադրբեջան Հայաստան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին