Հետապնդողը մտել է երգիչ Հարի Սթայլսի տուն և վնասել այն․Daily Mail
2019 թ․ Հարրին օգնել է անօթևան Պաբլո Տարազագ-Օրերոյին՝ նրան գումար տալով սննդի և բնակարանի համար։ Դրանից հետո անտունը տարվել է արտիստով. նա հետապնդել է նրան սոցցանցերում և ոչ միայն, վազելիս փորձել է բռնել նրան։ Սթայլզը շահեց դատարանի միջոցով իրեն մոտենալու արգելքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Վերջերս 28-ամյա Տարազագա-Օրերոն ներխուժել է աստղի տուն, հարձակվել նրա տան աշխատակցի վրա և ոչնչացրել թանկարժեք ծաղկամանը։ Այժմ նա գտնվում է ոստիկանությունում և մեղադրանք է առաջադրվելու դատական ակտը խախտելու համար:
Ավելի վաղ երգչուհի և դերասանուհի Ուիլլո Սմիթը` դերասան Ուիլ Սմիթի դուստրը, պատմել էր, որ անհայտ անձը հետապնդել է իրեն համացանցի միջոցով, իսկ հետո դարձել իսկական «հետապնդող»: