f

Անկախ

Թշնամին GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բնակիչներին սպառնում է. Ծովինար Բարխուդարյան


Լրագրող Ծովինար Բարխուդարյանը  գրում է. 

«Հարգելի' հայրենակիցներ, ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ.

Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS֊ով  Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով,  բնակիչներին սպառնում է, որ եթե  խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ  կիրառել։

Սպառնալիքին հետևում է պնդումը, թե

Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը....

Դե, հիմա պատկերացրեք  87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած  11  տարհանված ընտանիքների  վիճակը...
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս...

Պատկերացրի՞ք...

Դե, հիմա ասեք, տեսնեմ,որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում....

Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում...

Կարո՞ղ եք ասել....

Եթե չգիտեք,ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է,  Ստեփանակերտից՝ 21կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր  էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու,եթե ոչ կրկին՝ռումբեր...

Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում...

Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ 

Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ,որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր  ռեպորտաժների տեղանքը , հենց  մեր հերոսներին...»։

 

Խրամորթ Ծովինար Բարխուդարյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին