f

Անկախ

26,5 հազար դրամը նվազագույն զամբյուղի շեմն է վերցված. Բաթոյանը պարզաբանեց հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակները


Քանի որ այս դեպքում գործ ունենք մեծ թվով մարդկանց հետ, եւ  ծրագրերն ուղղված են մեղմելու սոցիալական վիճակը, բնականաբար, դրանք չեն կարող ամբողջությամբ բարելավել եւ բավարար լինել, բայց կարող են լարվածությունը որեւէ կերպ մեղմել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակներում որոշվել, որ չաշխատող ծնողներ ունեցող յուրաքանչյուր երեխայի հատկացվում է ընդամենը 26,5 հազար դրամ, եւ արդյոք դա բավարար է:

Բաթոյանը նշեց, որ 26,5 հազար դրամը նվազագույն զամբյուղի շեմն է վերցված, որը նաեւ նպաստների համար է սահմանված:

«Բնականաբար, եթե մենք խոսում ենք ամբողջությամբ կարիքները բավարարելու մասին, ապա սա ավելի բարդ է: Բայց նկատի ունենալով, որ ավելի մեծ թվով մարդկանց ենք ուզում աջակցել, եւ նաեւ որեւէ մեկը կանխատեսել չի կարող, թե որքան այս վիճակը կշարունակվի, որքան քաղաքացիներ կունենան աջակցության կարիք,  մենք ավելի մեծ աջակցության մասին չենք կարող մտածել:

Բացի այսպես ասած, դասական շահառուներից, որ ունեցել է նախարարությունը, հիմա հայտնվել են տարբեր մեծ խմբեր, որոնք մեր շահառուները չեն եղել, բայց այս պահին աջակցության կարիք ունեն: Որպեսզի այս աջակցությունը դառնա հասցեական, մենք այս ճանապարհն ենք ընտրել»,-ասաց նախարարը:

Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Սա իրավիճակային եւ օրվա խնդրից բխող քաղաքականություն է, որը ճիշտ է: Տեղին չէ այս միջոցառման գնահատական տալ որպես մշտական միջոցառում: Իրավիճակից կախված որեւէ մեկը չի բացառում, որ վաղը, մյուս օրը որեւէ նոր հերթական միջոցառումը չի լինի: Այսօր գնահատական տալ, թե միջոցառման չափը որքանով է բավարար կամ ոչ, այո, իրավունք ունեն, բայց այնուամենայնիվ եկեք հասկանանք մեր անելիքների  տրամաբանությունը եւ որոշակի սահմանափակ ռեսուրսների պարագայում իհարկե, մենք պետք է գործենք թիրախավորված»:

ՀՀ Կառավարություն Զարուհի Բաթոյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին