f

Անկախ

Լավրովը չի կարող հասնել Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի նիստին՝ ՌԴ-ի համար օդային տարածքը փակելու պատճառով


ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության ժամանումը Ժնև Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար: Ինչպես գրում է regnum.ru-ն, այս մասին փետրվարի 27-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան պարզաբանել է, որ Ժնև ռուսական պատվիրակության ժամանումն ապահովելու անհնարինության մասին տեղեկությունը հայտնել է անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակությունը մարտի 1-ին պետք է ժամաներ Ժնև։

Սակայն Ռուսաստանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը չի կարող մեկնել Ժնև, քանի որ Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Զախարովայի խոսքով, ՄԱԿ-ը պարտավոր է ապահովել ռուսական պատվիրակության ժամանումը Ժնևի իր գրասենյակ «աշխարհի համար նման ճգնաժամային» պահին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Եվրոպական միությունն ամբողջությամբ փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք ԵՄ օդային տարածքը փակում ենք Ռուսաստանի համար։ Մենք արգելք ենք սահմանում բոլոր այն ինքնաթիռների վրա, որոնք ունի Ռուսաստանը, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են ՌԴ կողմից։ Այդ ինքնաթիռները չենք կարող վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ տարածքով»,-ասել է նա։

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ արգելքը տարածվում է բոլոր՝ այդ թվում մասնավոր ինքնաթիռների վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Սերգեյ Լավրով ՄԱԿ Ժնև Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին