Կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հեղինակ-համակարգող Հարություն Մեսրոբյանը Hayeli.am-ի տաղավարում, խոսելով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակից, ընդգծել է երկու կարևոր հանգամանք․
1. Մոլորակը սրընթաց մոտենում է 3-րդ Համաշխարհային Պատերազմին, և ՄԵՆՔ ոչ մի բան չենք անում, ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ, ոտքերի տակ չընկնելու համար...
2. ՄԵՐ այսօրվա օլիգարխների մոտ կա ռոմանտիկ վստահություն (տվյալ դեպքում՝ խոսքը գնում է Գուրգեն Արսենյանի մասին), որ թուրքերի հետ կարելի է տնտեսական խաղեր տալ, որտեղ իրենք ապահովված են՝ չիմանալով Ցեղասպանության ժամանակ «կուկո»-ների (այդպես էին այն ժամանակ կոչվում հայ մեծահարուստներն Օսմանյան Կայսրությունում) արյունոտ ճակատագրի մասին...