f

Անկախ

Եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության ցանկացած իրադարձություն հիշատակի օր դառնա, ամեն օր կունենանք հիշատակի օր․ Վարդանյան


Ազգային ժողովի նիստի օրակարգ չի ընդգրկվել ապրիլի 10-ը Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Ազգային ժողովում «Տոների և հիշատակի օրերի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Այդ նույն օրենքում ամրագրված է նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, որը նշվում է փետրվարի 28-ին։ Մարաղայի վրա հարձակումը ևս ուներ բացառապես հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ և այդ ոճրագործության շարունակություններ՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ բնակավայրերում հայկական բնակչության կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության, սակայն այս ոճրագործությունները տեղի են ունեցել Սովետական Ադրբեջանի տարածքում, իսկ Մարաղայի դեպքում գործ ունենք Արցախի Հանրապետության տարածքում արդեն անկախ Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերի հետ, ինչը դատապարտելու օր մենք պետք է սահմանենք»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս, ինչն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Մենք պետք է հետսովետական շրջանում իրականացված Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը հակակշռենք Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» կեղծ հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին և շահարկումներին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը՝ որպես հանցագործ, ինքն է բարձր գոռում «բռնեք հանցագործին»։ Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր պատճառաբանություններով չընդունեց մեր այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաև «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, այդ որոշումն իրենց դեպքում խիստ տրամաբանական էր, քանզի մտածում են, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին, չի կարելի նեղացնել իրենց կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևին»,- նշեց Մանուկյանը։

Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց՝ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, ավելին դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։

«Հանձնաժողովում ասվել է, որ Մարաղայի ջարդերը միակը չեն, այն ընդամենը մեծ շղթայի մեջ գտնվող մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հայատյաց քաղաքականության մասին։ Մենք խոսել ենք նրա մասին, որ սիմվոլիզմի տեսանկյունից, այո, պետք է հիշատակի օր սահմանենք Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության հետևանքով զոհված մեր հայրենակիցների համար, բայց այդուհանդերձ, մենք փորձեցինք ինչ-որ լուծումներ գտնել, որպեսզի սիմվոլիկան ավելի կարևոր լիներ։

Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտելի լինի և հիշատակի օրեր պետք է լինեն, բայց եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հիշատակի օր դառնա, ապա կստանանք մի իրավիճակ, որ, ըստ էության, ամեն օր կունենանք հիշատակի օր»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ պետաիրավական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն նախագծին։

Նախագիծը չընդգրկվեց նիստի օրակարգ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց որոշմանը։

1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին հաջողվեց Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին։ Սակայն մոտ 118 հոգի` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, մնացին ավանում։ Նրանցից շատերն անողոքաբար սպանվեցին ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։

Հայաստան Վլադիմիր Վարդանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին