f

Անկախ

Հայաստանն անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի. Վանեցյան


Կան անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ, Արցախի չլուծված խնդիրը, Հայաստանի տարածքում թշնամու զինված ուժերի երկար գտնվելը, չհստակեցված սահմանները, հիմնական դաշնակիցների հետ անհասկանալի հարաբերությունները, խնդիրները միջազգային գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Այս ամենը, նրա խոսքով, պահանջում է որոշումներ, եւ ամեն ինչ պետք է անել գլոբալ անվտանգության համատեքստում, ինչն այսօր չի արվում։  

Վանեցյանը կրկնեց, որ անվտանգության ռիսկերը մնում են։  

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանության գործողությունների կամ անգործության արդյունքում Հայաստանը կորցրել է միջազգային գործընկերների աջակցությունը։ «Բացի Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, ոչ մի երկիր նույնիսկ դատապարտող հայտարարություններ չի արել պատերազմի սկզբի, ընթացքի եւ հետեւանքների մասին»,- նշեց նա։  

Նա ընդգծեց, որ հասարակությունը դարձել է դիտորդ, որի վառ օրինակն է 2021թ․ արձանագրված լուրջ արտագաղթը։ «Մարդիկ չեն ուզում մնալ այստեղ եւ ինչ-որ խնդիրներ լուծել, ուզում են լքել Հայաստանը։ Սա ուղղակի սպառնալիք է մեր ապագայի եւ մեր երկրի համար։ Գործող իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք կոտրել մեզ հետապնդող պարտության շղթան եւ գծել ապագայի օրակարգը։ Պետք է ձեւավորել պրոֆեսիոնալներից բաղկացած նորմալ իշխանություն՝ առանց «նախկինների ու ներկաների» մասին կեղծ պնդումների։ Մեզ պետք է լայն երկխոսություն հասարակության հետ՝ անկախ քաղաքական հայացքներից։ Առողջ ուժերը պետք է երկխոսեն եւ ձեւավորեն հայկական օրակարգը։ Սփյուռքը եւս պետք է իր դերն ունենա։ Պետք է Հայաստանից ներգրավել մասնագետների, ովքեր կկարողանան հայանպաստ լուծումներ գտնել»,- եզրափակեց Վանեցյանը։ 

Հայաստան Արթուր Վանեցյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին